Thursday, 28 03 2024
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Առաջարկողը մենք պետք է լինենք. ի՞նչ մտավախություններ ունի ինքնիշխան Հայաստանը ԱՄՆ-ի հետ գործակցելու ուղղությամբ

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-18-ը աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ հուլիսի 25-26-ը՝ Նյու Յորքում: Խորհրդարանի աշխատակազմի լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակության կազմում են ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը:

Աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնում նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նյու Յորքում փոխվարչապետը մասնակցելու է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին և այլ միջոցառումների։ Այցի շրջանակներում տեղի կունենան նաև հանդիպումներ ՄԱԿ-ի և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նյու Յորքում և Բոստոնում նախատեսվում են Տիգրան Ավինյանի հանդիպումները հայ համայնքի և հասարակական գործիչների հետ:

https://www.aysor.am/news_images/511/1530877_1/4.thumb.jpg

 

Հայ-ամերիկյան հարաբերությունների, նոր օրակարգի ձևավորման անհրաժեշտության մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ։

-Պարոն Սարգսյան, ԱՄՆ վարչակազմի և Հայաստանի նոր իշխանությունների միջև համագործակցության ո՞ր ուղղություններն եք հնարավոր համարում։ Ի՞նչ անելիքներ կան։

-Ամենակարևոր առաջնահերթությունը պետք է լինի Միացյալ Նահանգների ու նոր ադմինիստրացիայի հետ առևտրային ու բիզնես հարաբերությունների զարգացումը։ Սա ամենակարևոր առաջնահերթությունն է և ցավալի է, որ Հայաստանը, ունենալով այդքան մեծ Սփյուռք ու այդքան մեծ ազդեցություն Միացյալ Նահանգների քաղաքական կյանքում, դեռևս ԱՄՆ-ի 170-րդ առևտրային գործընկերն է։ Սա, կարծում եմ, առաջնային խնդիր է, և մեր իշխանությունները պարտավոր են օր առաջ բոլոր խնդիրները կարգավորել ու առևտրաշրջանառությունը, բիզնես կապերը մեծացնել։

-Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմից մինչ այժմ արված ջանքերը։

Չեմ կարծում, թե Հայաստանի նոր իշխանություններն ընդհանրապես որևէ ակտիվ քայլ են ձեռնարկել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները խորացնելու համար։ Չեմ տեսնում որևէ նախադրյալ, որ կարողանայի եզրահանգել, թե կա քաղաքական կամք Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները խորացնելու համար։ Եղել են հայտարարություններ, դեկլարատիվ բնույթի խոսքեր, բայց որևէ ռեալ քայլ դեռևս չի ձեռնարկվել Միացյալ Նահանգների հետ քաղաքական կամ տնտեսական ուղղությամբ հարաբերությունները խորացնելու համար։

-Պատճառը ո՞րն է, ըստ Ձեզ, մեկ տարին բավարար չէ՞ր։

-Նախ՝ մեկ տարի չէ, իշխանափոխությունից, 1.5 տարի է անցել և դա բավականին լուրջ ժամանակահատված է, որպեսզի հնարավոր լիներ որպես առաջնահերթություն ունենալ ԱՄՆ-ի հետ եթե ոչ քաղաքական, ապա գոնե առևտրատնտեսական հարաբերությունների զարգացում։ Այս ուղղությամբ պետք էր ակտիվ աշխատանք տանել, բայց, ցավոք սրտի, ես չեմ նկատում, որ ակտիվ աշխատանք է տարվում և չեմ էլ տեսնում, որ հայ-ամերիկյան հարաբերություններում կա ակտիվ օրակարգ։ Այն, ինչ որ կա դեռևս նախորդ իշխանությունների կողմից՝ մնացած օրակարգն է, և այստեղ փոփոխություններ չկան։

-Գուցե մտավախությունները Ռուսաստանի հե՞տ են կապված։

-Դժվարանում եմ ասել, թե ինչ մտավախություններ կարող է ունենալ ինքնիշխան ՀՀ ղեկավարությունը այլ պետությունների հետ հարաբերությունները կառուցելիս։

-Մինչև հիմա այն դրական ազդակները, որ լսում ենք ԱՄՆ-ից, հստակ ֆիքսենք, որ զուտ Կոնգրեսինն են։

-Սրանք հայ համայնքի նախաձեռնություններն են, հայ համայնքի ակտիվ աշխատանքի արդյունքն է։ Սա որևէ կապ չունի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ու Հայաստանի արտաքին քաղաքական շեշտադրումների հետ։

-Սա չե՞նք կարող համարել Թրամփի վարչակազմի, ԱՄՆ-ի մոտեցում մեր հանդեպ։

-Ադմինիստրացիան Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի փոխել, ինչպիսին որ կար, այնպես էլ մնացել է, այսինքն՝ այստեղ ադմինիստրացիայի մասով տեղաշարժ չկա, ֆինանսական աջակցությունը չի մեծացել։ Կոնգրեսն է հիմա դարձել այդ լոկոմոտիվը, փորձում է մեծացնել ֆինանսական աջակցությունը, բայց սա նորից հայկական համայնքի ակտիվ աշխատանքի արդյունք է և ոչ մեր դիվանագիտության։

-Այսինքն՝ մեր դիվանագիտությունը չափազանց պասիվ է գործել այս ընթացքում։

-Այցերի մակարդակը չի փոխվել։ Վերջին անգամ բարձր մակարդակի հանդիպում ՀՀ և ԱՄՆ նախագահների միջև եղել է 2009 թվականին Սերժ Սարգսյանի և Բարակ Օբամայի միջև, դրանից հետո երկրորդ բարձր հանդիպումը եղել է 2012 թվականի՝ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ջո Բայդենի միջև։ Դրանից հետո բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել մինչ օրս։

-Իսկ մենք ինչքանո՞վ ենք ԱՄՆ-ի ուշադրության, հետաքրքրությունների կենտրոնում։

Եթե մեզ համար առաջնահերթ է Միացյալ Նահանգների համար լինել առաջնահերթություն, գործընկեր կամ բարեկամ պետություն, ապա մենք պետք է նախաձեռնողականություն ցուցաբերենք, որովհետև, վստահ եղեք՝ Միացյալ Նահանգները աշխարհի 192 պետությունների նկատմամբ չի ունենա նույն առաջնահերթությունը։ Մենք պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել համագործակցության մեր ուղղությունները, առաջարկողը պետք է մենք լինենք և ոչ գերտերությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում