Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Սերժ Սարգսյանը վերադարձնում է Ռոբերտ Քոչարյանից ստացածը

Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում մի քանի օր անցկացնելուց հետո մեկնել է Հունաստան, որտեղ արդեն կհանգստանա թոռնիկների հետ: Բադեն-Բադենում Սարգսյանը եղել է մենակ, բայց փաստորեն եղել են ականատեսներ, որոնք պատմել են, որ նա բավական բարձր տրամադրությամբ էր և կարծես թե հարմարվել է հետիշխանական իրավիճակին ու առօրյային:

Սերժ Սարգսյանը Բադեն-Բադեն մեկնելուց առաջ ՀՀԿ-ականներին տարել էր ուխտագնացության՝ Հայոց արքաների դամբարան, հետո խնջույք էին արել, ՀՀԿ-ականները պարում էին, սելֆի անում կուսակցապետի հետ: Տեղեկություն հայտնվեց մամուլում, որ Սարգսյանը երկու կարևոր կենաց է ասել, կենաց-մաղթանք: Մեկը վերաբերել է Արցախին, որ զգոն լինեն և աչքը վրան պահեն, և մյուսը՝ Ռոբերտ Քոչարյանին, որ աջակցելու են, որքան կարող են:

Բայց կարծես թե ավելի մոտ է տպավորությունը, որ ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին խանգարում կամ ավելի շուտ նյարդայնացնում է՝ որքան կարող է: Համենայնդեպս, երկրորդ նախագահի կալանատանը գտնվելու ֆոնին ՀՀԿ ուխտագնացությունն ու խնջույքները, իսկ դրանից ավելի էլ Սերժ Սարգսյանի արտագնա հանգիստը բարոյահոգեբանական իմաստով բավականին հակոտնյա է այն վիճակին, որում գտնվում է Ռոբերտ Քոչարյանը: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն, որ այդ վիճակում երկրորդ նախագահը հայտնվել է այն պատճառով, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չեն կարողացել պահել իշխանությունը, իսկ այդ մասին Ռոբերտ Քոչարյանը ինքն է ակնարկել իր մի քանի հարցազրույցներում, ապա ակնառու է դառնում, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ավելի շատ զբաղված են երկրորդ նախագահին նյարդայնացնելու, քան աջակցելու գործով:

Միևնույն ժամանակ նրանց վարքագիծն էլ թերևս պետք է որ հասկանալի լինի երկրորդ նախագահի համար, որն ինքն էլ նախորդ տասը տարիներին էր զբաղված Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին նյարդայնացնելով նրանց բացարձակ իշխանությունը քայքայելու ոչ իշխանական փորձերով: Պարզապես Ռոբերտ Քոչարյանը չէր հաշվարկել այն, որ քայքայումից հետո իշխանությունը կանցնի ոչ թե իրեն կամ դեռևս իր նախագահության ընթացքում ձևավորած երկրորդ բևեռ ԲՀԿ-ին, այլ հեղափոխությանը:

ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին տասը տարի, այսպես ասած, մեծ ու փոքր հարվածներով հետևողականորեն թուլացնելով՝ Ռոբերտ Քոչարյանն իր հաշվարկներից բաց էր թողել հեղափոխության հանգամանքը՝ թերևս համոզված, որ չի լինի հեղափոխություն: Կամ՝ երկրորդ նախագահը սխալ էր հաշվարկել իր հարվածների ազդեցությունը, որոնք փաստորեն իշխող համակարգը թուլացրել էին այնքան՝ իհարկե զուգահեռ նաև Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ գործողությունների հետևանքով, որ այդ համակարգը անկարող էր զսպել հեղափոխությունը:

Սերժ Սարգսյանն այժմ երկրորդ նախագահին վերադարձնում է այն, ինչ նրանից «ստացել» է նախորդ տասնամյակում: Խոշոր հաշվով իհարկե դա ևս կարող է աջակցություն լինել Ռոբերտ Քոչարյանին, պարզապես, այսպես ասած, խոհափիլիսոփայական՝ այն իմաստով, որ ի վերջո կա բումերանգի էֆեկտը, և դրա մասին չպետք է մոռանալ քաղաքական մեթոդաբանությունն ու վարքագիծը ընտրելիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում