Աֆրոամերիկացի աղջիկներ Ջոյսելին Սեվեդջը և Ազրիել Քլերին, որոնց լրատվամիջոցներն անվանում են սևամորթ երգիչ Ար Քելիի սեքս-ստրկուհիներ, ցանկանում են հանդես գալ նրա պաշտպանությամբ, հաղորդում է TMZ-ն:
Նշվում է, որ աղջիկները մտադիր են մասնակցել կատարողի դատավարությանը:
Ար Քելիի նկատմամբ դատավարության հաջորդ նիստի ժամանակ դատարանը որոշում կկայացնի երաժշտի գրավի դիմաց ազատ արձակման վերաբերյալ, իսկ դատախազությունը պնդում է, որ նա դատական գործընթացի ընթացքում պետք է ճաղերի ետևում մնա:
Աղջիկների փաստաբանը հայտարարել է, որ նրանք մտադիր են հանդես գալ երաժշտի պաշտպանությամբ, որը մեղադրվում է մանկապղծության, մանկական պոռնոգրաֆիայի տարածման և սեռական ոտնձգությունների մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հայտնի ռեփերի սեքս-ստրկուհիներին մոռացել էին ազատել նրա Չիկագոյի Թրամփի աշտարակում գտնվող բնակարանից՝ նրա ձերբակալությունից հետո: