Հուլիսի 15-ին, ժամը 19:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում այրվում է այգի:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:19-ին, մարվել՝ 19:51-ին:
Այրվել են տան մոտակա արհեստանոցի տանիքը` մասամբ (մոտ 9 քմ), խոտածածկույթ (մոտ 50 քմ) և ջերմահարվել՝ 3 պտղատու ծառ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: