Friday, 19 04 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ

ԱՄՆ-ում սիգարետի շուկան անկում է ապրում․ ծխախոտային խոշորագույն ընկերությունները սկսում են առանց այրում պրոդուկտներ արտադրել․ Fox Business

 

Սիգարետի վաճառքի անկմանը զուգահեռ ծխախոտային ոլորտն արձագանքում է առանց այրում պրոդուկտներ արտադրելով։ Fox Business-ը վերլուծել է ԱՄՆ-ում սիգարետի վաճառքի անկումը, ինչպես նաև մարդու օրգանիզմ առանց այրման նիկոտին մատակարարող պրոդուկտների հեռանկարները՝ հանրային առողջապահության տեսանկյունից։

«Չեմ կարծում, որ սիգարետի վաճառքի անկումը այլևս վիճելի հարց է։ Ի պատասխան,  ծխախոտային ընկերությունները անցում են կատարում առանց ծուխ  արտադրանքի՝ թութունի տաքացման համակարգերի, վեյփերի և այլն, –  Fox Business-ին ասել է Դոկտոր Բրեդ Ռոդուն՝ Լուիսվիլ համալսարանում սիգարետի վնասի նվազեցման  հետազոտությունների նախագահը:

 

   Առանց ծուխ պրոդուկնտեր

 

Հիշեցնենք, որ «առանց ծուխ» տերմինն օգտագործվում է այն արտադրանքը նկարագրելիս, որն աշխատում է առանց այրման։ Արդյունքում ծուխ չի արտազատվում․ նիկոտինը մարդու օրգանիզմ է մատակարարվում այլընտրանքային եղանակով․ գոլորշու (IQOS, JUUL, Plumtech), մաշկի (Zyn) և այլ միջոցնելով։

Ռոդուն հավելում է, որ Ամերիկացիները դեռևս ավելի շատ սիգարետի են գնում, քան այլընտրանքային արտադրանք, բայց միտումը վստահորեն նոր արտադրատեսակների օգտին է։

 

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ում 2017 թվականին 2016-ի համեմատ սիգարետի վաճառքը նվազել է 3,5 տոկոսով։ Այլ կերպ ասած, 2017—ին 9 միլիոն սիգարետ պակաս է վաճառվել: 2017-ին սիգարետ ծխողների թիվը ռեկորդային ցածր ցուցանիշի է հասել՝ մեծահասակների 14 տոկոս՝ 1965-ում 67 տոկոսի փոխարեն։

2007-2017 թվականներին ԱՄՆ-ում վաճառված սիգարետի ծավալը 337,7 մլրդ դոլարից նվազել է 229,1 մլրդ դոլարի՝ համաձայն ԱՄՆ Դաշնային առևտրային կոմիտեի վիճակագրության։ Փոխարենը, առանց ծուխ արտադրատեսակների վաճառքի ծավալն աճել է՝ 2017-ում 2.3  միլիոն դոլարից հասնելով 3.7 միլիոն դոլարի։

Դոկտոր Բրեդ Ռոդուն նշում է, որ առանց ծուխ արտադրատեսակները, չնայած նույն նիկոտինն են պարունակում, սիգարետ ծխելու հետ կապված ռիսկերի ընդամենը 2%-ն են առաջացնում։

Շատ ավելի քիչ վտանգավոր է, երբ դուք չեք ներշնչում թունավոր ծուխ ձեր թոքերի մեջ։ Չափազանց կարևոր է որ ամերիկացիները այրումից հեռու մնան», – հավելում է Ռոդուն։

«Հաստատուն ապացույցներ կան, որ վեյփինգը միլիոնավոր ամերիկացիների օգնել է սիգարետից հրաժարվել։ Նման վիճակագրություն ԱՄՆ տարածքում դեռևս չունենք թութուն պարունակող սարքերի վերաբերյալ», – մեկնաբանել է Բոստոնի համալսարանի հանրային առողջության դպրոցի պրոֆեսոր, դոկտոր Մայքլ Սիգելը:

Միացյալ Նահանգներում տեղակայված ծխախոտային ընկերությունները գիտակցում են իրականությունը։ Սիգարետ ծխելը ավելի ու ավելի քիչ տարածված է դառնում, իսկ երիտասարդների շրջանում ծխելու մշակույթը աստիճանաբար անհետանում է»,- Fox Business-ին ասել է Սիգելը: «Կարծում եմ, ընկերությունները գիտակցում են, որ վերջիվերջո սիգարետի խոշոր շուկա ապագայում չի լինելու։ Ի պատասխան, նրանք աշխատում են իրենց արտադրանքը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ` ուսումնասիրելով առանց այրում աշխատող  տարբեր այլընտրանքներ՝ այդ թվում, էլեկտրոնային ծխախոտը, թութունի տաքացման համակարգերը և նիկոտինի մատակարարման այլ եղանակները”:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում