Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Քաղաքացին կարող է իրեն պատկանող գույքն ու հողամասն օտարել առանց եկամտային հարկ վճարելու. ՄԻՊ

2017-2018 թվականների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել անձնական օգտագործման գույքն օտարելու դեպքում ֆիզիկական անձանց եկամտային հարկի վճարման պահանջներ ներկայացնելու վերաբերյալ։

Խնդիրն այն է, որ ՀՀ հարկային օրենսգրքով ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում էր համարվում` անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի՝ տարվա ընթացքում երկրորդ և ավելի թվով օտարումը, եթե դրանց ձեռքբերումը և օտարումը տեղի է ունեցել մեկ տարվա ընթացքում, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը։

Վերոնշյալ կարգավորման նպատակն էր հարկային պարտավորություն սահմանել բոլոր այն անձանց համար, ովքեր, փաստացի զբաղվելով շահույթ հետապնդող գործունեությամբ, հարկ վճարելու պարտականություն օրենքով չունեին: Սակայն նշված կարգավորումների պարագայում տուժել են այն անձինք, ովքեր գույքն օտարել են անձնական կարիքներից ելնելով, այսինքն շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդել։

Մարդու իրավունքների պաշտպանը 2018 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ անդրադարձ էր կատարել ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման գույքն օտարելու դեպքում եկամտային հարկի վճարման պարտավորություն ունենալու խնդրին։ Մասնավորապես տարեկան հաղորդման մեջ Պաշտպանի կողմից առաջարկվել էր` հարկային օրենսգրքով սահմանված ձեռնարկատիրական համարվող գործունեության հասկացությունը վերաձևակերպել և անձի կողմից անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման նույն տեսակի գույքի օտարումը որակել ձեռնարկատիրական միայն պարբերական բնույթ կրելու դեպքում, հարկային օրենսգրքում բացառել ըստ գույքի նշանակության տեսակների հարկման նկատմամբ առկա տարբերակված մոտեցումը (արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույք, ներառյալ` շենքեր, շինություններ (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր կամ գույք):

Նշված առաջարկներն հասցեագրվել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմին։

Պաշտպանը ողջունելի է համարում այն, որ ՀՀ կառավարության կողմից Ազգային Ժողովին ներկայացված, այնուհետև Ազգային Ժողովի կողմից ընդունված ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառվել են անհրաժեշտ կարգավորումները։

Այսպիսով, այսուհետ ֆիզիկական անձանց պատկանող գույքի, ինչպես նաև հողամասի (անկախ հողամասի նպատակային նշանակությունից) օտարումը չի համարվի ձեռնարկատիրական գործունեության առարկա համարվող գույքի օտարում և եկամտային հարկի հարկման բազան որոշելիս ֆիզիկական անձանց կողմից նշված գույքի օտարումից ստացվող եկամուտները կհամարվեն նվազեցվող։

Հողամասի օտարումից ստացվող եկամուտները կհամարվեն նվազեցվող 2020 թվականի հունվարի 1-ից հետո իրականացված օտարման գործարքների մասով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում