Պակիստանի օդային տարածքը կրկին բաց է քաղավիացիայի չվերթների համար։ Սահմանափակումները երկրի իշխանությունները սահմանել էին փետրվարին՝ Հնդկաստանի հետ հակամարտության բորբոքման ֆոնին, գրում է Hindustan Times-ը։
Սահմանափակումների չեղարկման մասին հայտարարել է Պակիստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը։ Պարբերականի տվյալներով՝ այժմ ավիաընկերությունները պետք է վերականգնեն Պակիստանի տարածքում թռիչքները։
«Պակիստանի օդային տարածքը բաց է բոլոր տեսակի քաղաքացիական տեղափոխությունների և երթուղիների համար, որոնք հրապարակել է ATS-ն (Օդային շարժման ծառայություն)»,-ասվում է հաղորդագրությունում։