«Մեր երկրի ինդուստրիալիզացիան մեկնարկած է: Հայաստանը դարձնում ենք դրախտ՝ տաղանդավոր մարդկանց համար»։ Այս մասին այսօր ազդարարել է կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Նա հրապարակել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստած տեսանյութը։
Տեսանյութում հիշատակվում է, որ հարկային արտոնություն ստանալու համար նախարարություն է դիմել շուրջ 100 ընկերություն: Նրանց թվում կան նաև հայրենադարձներ: