Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթի մասին

Ազգային անվտանգության, միջազգային հարաբերությունների և հանրային կառավարման փորձագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթի մասին.

1. Վենետիկի հանձնաժողովը ընդունել է, որ դատական համակարգի հանդեպ վստահություն չկա: Այն եզրակացրել է, որ համընդանուր վեթինգը իմպերատիվ չէ, սակայն պետք է վերանայել Դատական օրենսգիրքը և ամրապնդել դատական համակարգի կարգապահական ընթացակարգերը:

Այսպիսով, այն չի ժխտել խնդիրը, պարզապես վեթինգի փոխարեն առաջարկել է այն լուծելու այլ տարբերակներ: Վեթինգը իսկապես այդ խնդիրը լուծելու միայն մի տարբերակ է, և պետք է իշխանությունների հետ աշխատել կարգապահական մեխանիզմների ամրապնդման, դատավորների բարեվարքությունն ու բարձր էթիկան ապահովելու ուղղությամբ:

2. Վեթինգի հարցում Վենետիկի հանձնաժողովի վերապահումները կարող է պայմանավորված լինել հետևյալ գործոններով.

– Ալբանիայում վեթինգի գործընթացում լուրջ խնդիրների առկայությունը, ինչպես օրինակ` քաղաքական միջամտությունը, դատաիրավական համակարգի անցյալ տարվա ճգնաժամը ու դատական գործերի կուտակումը: Ես և այլ փորձագետներ հենց սկզբից զգուշացրել ենք ալբանական մոդելը կրկնօրինակելու ռիսկերի և ուրիշների դասերը հաշվի առնելով` ազգային կոդելի մշակման անհրաժեշտության մասին: Ցավոք, դա տեղի չունեցավ:

– Հնարավոր է, որ Վենետիկի հանձնաժողովը նկատեց, որ վեթինգի մշակման գործընթացը սխալ հունով է սկսել ընթանալ, որի դեպքում նախընտրելի է վեթինգ չանել: ԲԴԽ-ի կողմից վեթինգ անելը այս փուլում շարունակում է մնալ խիստ խնդրահարույց:

– Իշխանությունները վեթինգի հարցի շուրջ այդպես էլ չանցկացրեցին խորհրդակցություններ քաղաքական այլ ուժերի հետ` դրանով իսկ արժեքազրկելով նաև անցկացված հանրային լսումները:

– Բացի այդ, վեթինգի հայտարարությունը սկսվեց դատարանների մուտքը փակելու ակցիայով, որը անբարենպաստ մթնոլորտ ստեղծել այդ գործընթացի համար:

– Վենետիկի հանձնաժողովը պետք է որ նկատած լինի վեթինգի հարցում հանրային համերաշխության բացակայությունը:

3. Այս զարգացման դասերից մեկը կարող է լինել այսպիսի նախաձեռնությունների նախօրոք բանակցումն ու համաձայնեցումը համապատասխան միջազգային կազմակերպություններից հետո, այլ ոչ թե պոստ ֆակտո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում