Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Հայ-ամերիկյան շաբաթ թուրք-ամերիկյան լարվածության ֆոնին. Հայաստանի պատմական դերը

Հուլիսի 14-15-ին մեկնարկում է Հայաստանի միանգամից երկու բարձրաստիճան պաշտոնյայի ամերիկյան այց: Հուլիսի 14-ին ԱՄՆ է մեկնել Հայաստանի ԱԺ նախագահը, իսկ հուլիսի 15-ին՝ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այցերի բնույթը և նպատակները, նաև առիթները տարբեր են, սակայն մեկնարկող շաբաթն այդ իմաստով, իհարկե, միանգամայն հնարավոր է բնորոշել հայ-ամերիկյան հարաբերության շաբաթ: Ընդ որում, այն տեղի է ունենում բավականին հետաքրքիր միջազգային իրավիճակում, մի շարք առումներով, այդ թվում նաև Հայաստանի համար շոշափելի նշանակություն ունեցող՝ թուրք-ամերիկյան հարաբերության: Թուրքիան անցնող շաբաթ սկսեց ստանալ ռուսական C 400 հակաօդային պաշտպանության համակարգերը՝ չնայած ԱՄՆ և ՆԱՏՕ զգուշացումներին: Ամերիկյան կառավարությունը հայտարարել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների մասին: Դրանց բնույթը կարող է հայտնի դառնալ հուլիսի 15-ից հետո:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնել է, թե ԱՄՆ նախագահ Թրամփը հավաստիացրել է, որ չեն լինի տնտեսական պատժամիջոցներ: Անկարան, ըստ երևույթին, ամենից շատ վախենում է հենց դրանից: Ինչպիսի պատժամիջոցներ կկիրառի ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ, կիմանանք մոտ ապագայում, բայց ինչպիսին էլ դրանք լինեն, ակնառու է, որ վկայում են ամերիկա-թուրքական հարաբերության ճգնաժամի մասին: Ընդ որում, այստեղ իրավիճակը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից, որովհետև խնդիրն ընդհանրապես ԱՄՆ-ի համար Թուրքիայի նշանակության, դերի հարցն է: Ակնառու է, որ Նահանգների համար Թուրքիայի նախկին, այսպես ասած, սահմանային-ռեգիոնալ դերը փոխվել է ԽՍՀՄ փլուզումից հետո: Իրավիճակի փոփոխության առաջին ալիքը, գործնականում, արցախյան պատերազմում հայկական կողմի հաղթանակն էր:

Երկրորդ ալիքը, թերևս, ռուս-վրացական պատերազմն էր, որը սկզբունքորեն նոր շերտ բացեց Վրաստան-ԱՄՆ հարաբերության, կամ պարզապես Կովկաս ԱՄՆ ռազմա-քաղաքական անմիջական մուտքի համար:

Այդ իմաստով, թուրք-ամերիկյան հարաբերությունը կրում է այդ խորքային իրողությունների կնիքը ու տրանսֆորմացիայի հրամայականի առաջ է այդ իմաստով: Ըստ այդմ, Հայաստանն այստեղ ունի ոչ միայն ուշադիր հետևելու, այլ նաև պասիվ դիտորդ չլինելու անհրաժեշտություն: Խնդիրը պարզապես թուրք-ամերիկյան հարաբերությունից բարոյապես կամ որևէ այլ կերպ շահելու պարզունակ հարցը չէ, այլ ընդհանրապես լայն տրանսֆորմացիոն գործընթացում համարժեք նախաձեռնողականություն ցուցաբերելը: Հայաստանը ոչ թե պետք է փորձի վատ Թուրքիայի մոտ ԱՄՆ-ի համար երևալ ավելի լավ «տղա», այլ պարզապես աշխատել ռեգիոնալ նոր իրողությունների՝ «ճարտարապետի» բնորոշ հոգեբանությամբ և աշխարհայացքով, որովհետև ամերիկա-թուրքական հարաբերության տրանսֆորմացիոն հրամայականների շարքում, անկասկած, իր դերն ունի նաև հայկական գործոնն ու այդ գործոնի ռեգիոնալ դերը՝ թե պատերազմի հաղթանակի առումով, ինչպես արդեն արձանագրեցինք, և թե թավշյա հեղափոխության՝ որը գործնականում պատերազմի հաղթանակին հաջորդած հայկական քաղաքական հաղթանակի առնվազն նախնական ուժգին դրսևորում էր: Դրսևորում, որ պետք է գործնականում արդեն կայացած իրողություն լիներ առնվազն քառորդ դար, բայց տեղի է ունենում պատերազմի հաղթանակից քառորդ դար անց, ուշացումով, թեև այս դեպքում առավել քան տեղին է «լավ է ուշ, քան երբեք» արտահայտությունը։

Ամերիկա-թուրքական լարվածության ներկայիս ֆոնին է նաև հատկանշական ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատից հայերին ուղղված երկու ազդակը, որոնք վերաբերում են արցախյան հարցին՝ Ստեփանակերտի օդանավակայանի անվտանգությանն ու սահմանին հրադադարի և հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Բանն այն է, որ գործնականում չկա առանձին վերցրած արցախյան հարց, ու նույնիսկ առանձին հայկական հարց: Հայկական պետականության և սուբյեկտության առկայության պարագայում այդ հարցը ուղիղ շաղկապված է ռեգիոնալ ռազմա-քաղաքական համակարգի հարցի հետ, ըստ այդմ նաև թուրք-ամերիկյան, որովհետև այդ հարաբերությունը ուղիղ առնչություն ունի միջազգային անվտանգության համակարգին: Այստեղ է, որ Հայաստանն ունի նաև աշխատանքի այն դաշտը, որտեղ հնարավորության սահմանում վերահսկողության տակ կարող է պահել ռուս-թուրքական հարաբերության գործընթացը, որի հնարավորությունը տալիս է Նահանգները՝ մի կողմից Թուրքիայի հանդեպ ճնշումով, մյուս կողմից՝ արցախյան ուղղությամբ Հայաստանին հղված ազդակներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում