Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում Թեհրանի հետ պատերազմ սկսել, սակայն դա ցանկանում է նրա շրջապատը։ Այս մասին նա հայտարարել է NBC-ի հետ հարցազրույցում։
«Չեմ կարծում, որ նախագահ Թրամփը պատերազմ է ցանկանում, բայց վստահ եմ, որ նրա շրջապատը դեմ չէր լինի»,-հայտարարել է Զարիֆը։
Նա հավելել է, որ Թրամփը ճնշման ներքո է, սակայն նրա որոշման վրա ազդելու փորձերը «ի վերջո հաջողությամբ չեն պսակվի, քանի որ ողջախոհությունը կգերիշխի»։
«Իրանը մեծ, հպարտ երկիր է, և մենք անփութորեն չենք վերաբերվի ռազմական հարձակմանը»,-ասել է ԱԳ նախարարը։