Wednesday, 24 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին

Ի՞նչ են խոսել Փաշինյանն ու Սարգսյանը. պաշտոնականից անդին

Նախագահի նստավայրում կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը: Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի՝ քննարկվել են երկրի զարգացման ծրագրերին վերաբերող ընթացիկ հարցեր:

Նման հանդիպումների մասին տեղեկատվությունը, որպես կանոն, լակոնիկ է լինում ու խիստ արարողակարգային, մյուս կողմից՝ Սարգսյանն ու Փաշինյանն այս պահին քննարկելու բավականին հարուստ օրակարգ ունեն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հանրապետության նախագահը վերջին շրջանում հայտնվել է միանգամից երկու բևեռների քննադատության թիրախում։

Նախկին համակարգին հարող ուժերի հրապարակային ելույթների կամ ակցիաների քննադատության հիմնական թիրախը Արմեն Սարգսյանն է, ու դա տեղի ունեցավ հատկապես այն բանից հետո, երբ հանրապետության նախագահը ՍԴ անդամի պաշտոնում առաջադրեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Նախկինները սա համարում են թուլության, քաղաքական սկզբունքների բացակայության դրսևորում՝ չնայած Սարգսյանն ակնհայտորեն հավատարիմ է մնացել իր քաղաքական կրեդոյին՝ որևէ կերպ չխոչընդոտել հեղափոխական կառավարության գործունեությանը։ Ակնհայտորեն հենց այս հանգամանքն է հարուցում նախկինների ցասումը. նրանք, չգիտես ինչու, Սարգսյանի անձի մեջ ցանկանում են տեսնել հին համակարգի ռեստավրացիայի կողմնակցի, երբ Սահմանադրությունը սկզբունքորեն պահանջում է երկրի նախագահի քաղաքական չեզոքություն։

Մյուս կողմից՝ անհասկանալի է, երբ Արմեն Սարգսյանը թիրախավորվում է նաև իշխանությանը հարող որոշ գործիչների ու ԶԼՄ-ների կողմից, երբ նույն խանդավառությամբ չի արձագանքում երկրում տեղի ունեցող որոշ իրադարձությունների։ Օրինակ՝ ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի նամակին Փաշինյանի թիմի որոշ ներկայացուցիչներ շտապում են տալ հիացական արձագանք, երբ պետական մտածողությունը հուշում է փոքր-ինչ զգուշավոր մոտեցում ցուցաբերել նման հարցերին՝ ավելի կշռադատված որոշում կայացնելու նպատակով։ Հենց նման մոտեցում է ցուցաբերում Արմեն Սարգսյանը՝ հասկանալով, որ նույնիսկ միջազգային հանրության կողմից միանշանակ դիրքորոշումներ չկան Հայաստանում դատական ռեֆորմի իրականացման առնվազն ձևերի հարցում։

Ենթադրում եմ՝ երեկ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը քննարկել են նաև ՍԴ-ի ու վեթինգի շուրջ ստեղծված իրավիճակը, մանավանդ այդ հարցերը դարձել են հին ու նոր համակարգերի բախման հիմնական հարթակները։ Նախկին իշխանության ներկայացուցիչները նույնիսկ մանիպուլացնում են փաստերը, միջազգային կազմակերպությունների փաստաթղթերը՝ դատական ռեֆորմը կանխելու նպատակով։ Ինքնին հասկանալի է, որ դատական համակարգը մնացել է հների ազդեցության սահմանափակ գործիքներից մեկը, ինչը բացատրելի է դարձնում «պատերազմը»։

Այս հարցում Արմեն Սարգսյանը նախկին համակարգի դաշնակիցը լինել, բնականաբար, չի կարող։ Մյուս կողմից՝ երկրի նախագահը չի կարող իրավական համակարգի բարեփոխումները պատկերացնել միայն հեղափոխական մեթոդներով, ու կարծում եմ՝ Արմեն Սարգսյանը դատական ռեֆորմի հարցում նույնպես կարող է կայունացնող դերակատարություն ունենալ՝ մերժելով նախկինների ռևանշիզմն ու ներկաների հեղափոխականությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում