Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ազատման դիմում(ներ). Ո՞ւմ կնախընտրի վարչապետը՝ «Սորոս»-ական տեղակալի՞ն, թե՞ ՍԱԾ պետին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Օրերս Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) պետի տեղակալ, նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը Ֆեյսբուքով ի լուր աշխարհի հայտարարել է, թե պետական համակարգում ներքին լարվածություն կա: Եվ նկատենք, անկախ այն բանից, թե ինչ բովանդակություն ունի պաշտոնյայի գրառումը, միևնույն է, երևույթն ինքնին խոսում է այն կարևորագույն խնդրի մասին, որ պետական կառավարման օղակներում իրավիճակը դուրս է եկել «կոնտրոլից», և շունը տիրոջը չի ճանաչում: Այլ հարց է, թե ինչո՞ւ է խնդիրը պետական ծառայողը հանրայնացնում, և այն էլ՝ «հեղափոխական» պաշտոնյան՝ իր «հեղափոխական» ղեկավարի դեմ:

Նշենք, որ այստեղ իրավիճակը հունից դուրս է եկել, քանի որ իրար դեմ անհաշտ պայքար են մղում հեղափոխական երկու նորեկ ղեկավարները՝ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանը և նրա տեղակալ Արսեն Օհանյանը:

Նրանց վերադասը համարվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 168.am–ի հետ զրույցում խոստովանեց, որ պրոցեսները նոր չեն, և խնդիրը շատ լուրջ որակեց:

Նախարարը, հակառակ ծառայության պետի տեղակալի պնդումների, որ տեղ են գտել նրա գրառման մեջ, հայտարարեց, որ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանի և տեղակալ Արսեն Օհանյանի միջև լարվածությունն անձնական բնույթ չի կրում, բացառապես աշխատանքային է և սկիզբ է առել տեղակալի անպտուղ աշխատանքի հանդեպ պետի դժգոհությունից:

Բանն այն է, որ ծառայության պետ Ղամբարյանը դժգոհ է տեղակալ Արսեն Օհանյանի և աշխատակազմի ղեկավար Վանիկ Բաբաջանյանի աշխատանքի որակից և այս մասին զեկուցել է նախարար Բաթոյանին:

Ինքը՝ Բաթոյանը ևս, մեզ հետ զրույցում խոստովանեց, որ իրեն ծառայության պետը նույն խնդիրներով մի քանի անգամ է դիմել, ինչից հետո անձամբ լսել է բոլոր կողմերին, այդ թվում՝ ծառայության աշխատակազմի ղեկավարին, և դեռևս մտմտում է՝ խնդիրն ինչպես հանգուցալուծել:

Ստացվում է՝ նախարարը լիովին տեղեկացված է եղել ծառայության ներքին գզվռտոցներին, սակայն իրավիճակի տերը չի կարողանում դառնալ կամ որոշակի կաշկանդվածություն ունի: Ինչպես հայտնի է, Զարուհի Բաթոյանը շատ մտերիմ է ծառայության նախկին պետ, ՔՊ-ական Արման Բոշյանի հետ, ով այսօր իշխանական «Իմ քայլը» դաշինքով ԱԺ պատգամավոր է, իսկ Արսեն Օհանյանն ու Վանիկ Բաբաջանյանը հենց նրա բերած կադրերն են:

Թերևս այդ է պատճառը, որ ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի դժգոհությունը այսօր հակառակ կողմից հրապարակայնորեն հասել է վարչապետին, «անարդյունավետ աշխատող» պաշտոնյաներ Արսեն Օհանյանն ու Վանիկ Բաբաջանյանն իրենց ներկայացնելով որպես իրավիճակի զոհեր՝ բողոքել են վարչապետին՝ ասելիքը Ֆեյսբուքով հանրայնացնելու միջոցով:

Սպասվում է, որ հենց այսօր վարչապետն ազատման դիմում(ներ) կստորագրի։ Ո՞ւմ կնախընտրի պահել համակարգում՝ «Սորոս»-ական տեղակալի՞ն, ով սկանդալային միջադեպերից բացի՝ այլ բանով մինչ օրս աչքի չի ընկել, թե՞ նրա աշխատանքի անարդյունավետությունից դժգոհող ղեկավարին, որին դարձյալ վարչապետն է նշանակել՝ 2019թ. մարտին:

Մի ուշագրավ տեղեկություն՝ Արսեն Օհանյանը, ով պետի ճնշումներից պոռթկացել է Ֆեյսբուքում, պետական համակագում իր նշանակվելու պահին ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ է գտնվել՝ գողության մեղադրանքով:

Նկատենք, նրա նկատմամբ հարուցված քրգործը կարճված լինելու մասին մինչ այս պահը ոչ ՀՀ Գլխավոր դատախազությունից, և ոչ էլ հրապարակված նյութերում հավաստիացումներ չգտանք:

Փորձեցինք համակարգի ներսում մի քանի հարցախույզով ներքին գզվռտոցների ու ծառայության պետի դեմ այս երկու պաշտոնյաների ընդվզման պատճառը հասկանալ, վարկածները շատ չէին, հիմնականում շեշտադրում էին, որ պետ-տեղակալ կոնտեքստում է ընդվզումը, իսկ նորեկների տարաձայնությունները միայն աշխատանքային բնույթ են կրում: Ծառայության աշխատակիցների խոսքով՝ ակտիվիստ Արսեն Օհանյանը փողոց փակելուց այն կողմ այդպես էլ չի անցել, իր մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում ծառայության լրջությունն ու պատասխանատվությունը չի գիտակցում այնպես, ինչպես պետական ցանկացած ծառայող, մինչդեռ ծառայության պետը շարունակաբար ծանր ռեժիմով աշխատանք է պարտադրում նրան, և սա էլ դարձել է Ֆեյսբուքում պայթելու թեմա: Աշխատակիցները նաև պատմում են, որ Արսեն Օհանյանը Վանիկ Բաբաջանյանի հետ թիմ է դարձել, ֆեյսբուքյան գրառումներից հետո ներսում լարված մթնոլորտ է ձևավորվել:

Եվ, ինչպես ասում են՝ կինոն սկսվեց հենց այստեղից. պետական պաշտոնյայի էջում հայտնաբերեցինք ինչ ասես՝ սեռական փոքրամասնությունների մասին քողարկված քարոզչությունից ՝ մինչև սեռաքաղց մեկնաբանություններ, իսկ բանակը վարկաբեկող ու քրիստոնեական արժեքները ծաղրող գրառումները, պարզվում է, արդեն իսկ նկատել և արխիվացրել են մի քանի լրատվամիջոցներ ու օգտատերեր, և դրանք այս անձի մասին ամենաորոնվող հարցումներից մեկն են՝ google-ի պահած հիշողության մեջ:

Փաստորեն, պաշտոնավարմանը զուգահեռ՝ Արսեն Օհանյանն անկաշկանդ ակտիվիստ է մնացել նաև հրապարակային դաշտում: Մի քանի րոպեներում ի մի ենք բերել գրառումների, թերևս, ավելի ցցուն օրինակները, իսկ դրանք չափազանց շատ են, և որքան էլ զարմանալի թվա՝ սեռաքաղց գրառումներով պաշտոնյան հրապարակային դաշտում ինքնադրսևորվել է նաև այս օրերին, երբ վարչապետի ապարատում իրեն՝ որպես պետական ծառայող, հնարավոր է՝ տնտղում են, որպեսզի օբյեկտիվ որոշում կայացնեն:

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը խոստացավ մեր թեմայի վերաբերյալ վարչապետի կարծիքը մեզ փոխանցել օրվա երկրորդ կեսին, մինչ այդ կփորձենք նաև ՍԱԾ պետի ու տեղակալի պարզաբանումները ստանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում