«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին նշել է, որ չի ցանկանում բաժանվել թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյից:
Ավելի վաղ տեղեկացվում էր, որ «Բարսելոնա»-ն առաջարկ է կատարել անգլիական ակումբին` Արգենտինայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի հավանական տրանսֆերի առիթով: Հիշեցնենք, որ Ագուերոն վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի` կատալոնական ակումբի դեմ մրցավեճում (1:2), և շարքից դուրս է մնացել 2 շաբաթով: Չիլիացի մասնագետի խոսքերով` նա մարզումներին կվերադառնա հաջորդ շաբաթվա վերջին:
«Ագուերոն, իհարկե, երջանիկ է, որ համարվում է «Մանչեսթեր Սիթի»-ի խաղացող; Իսկ մենք երջանիկ ենք, որ մեր տրամադրության տակ ունենք նրա նման ֆուտբոլիստի: Ւնչ վերաբերում է նրա վնասվածքին, ապա Սերխիոն հաջորդ շաբաթվա վերջին կվերսկսի մարզումները»,- Պելեգրինիի խոսքերը մեջբերում է Manchester Evening News-ը:








































