Կոնգրեսական Իլհամ Օմարը հայտարարել է, որ շատ լավ ժամանակ է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենթ հայտարարելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա կարծիքով՝ Թրամփին պետք է հեռացնել նախագահի պաշտոնից, քանի որ վերջինը խախտում է մարդու իրավունքները։
«Այդ նախագահին իմպիչմենթ հայտարարելու ժամանակն է»,-հավելել է Օմարը։
Պետք է նշել, որ կոնգրեսականի խոսքին աջակցել են Ռաշիդա Թալիբը, Ալեքսանդրիա Օկազիո-Կորտեսը, ինչպես նաև Այանա Փրեսլին։