ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հավանության են արժանացրել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելը, հաղորդում է Focus-ը։
Պարբերականի տվյալներով՝ պատժամիջոցների մասին որոշումը կայացվել է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում ածխաջրածինների հանքաղբյուրի հետազոտության պատճառով։ ԵՄ-ն կկրճատի Թուրքիայի ֆինանսավորումը և կդադարեցնի բանակցություններ վարելը՝ կապված օդային հաղորդակցության մասին համաձայնագրի հետ։
Հստակեցվում է, որ եթե Անկարան շարունակի պնդել իր դիրքորոշումը, հնարավոր է հանքաղբյուրների հետախուզմանը մանսակցող ընկերությունների և անձանց դեմ պատժամիջոցների սահմանում։