Նախագահի ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարում պատկերված են ապարանջաններ՝ Կրեմլի բանտարկյալների անուններով՝ Բուձիլո և Տերեշչենկո:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի նավաստի ռազմագերիների անուններով ապարանջանները կրելու է մինչև նրանց ազատ արձակումը:
Մեկնաբանելով Facebook սոցիալական ցանցում ապարանջանների վերաբերյալ որոշ մեկնաբանություններ՝ Զելենսկին նշել է. «Դրանց վրա մեր գերի նավաստիների անուններն են: Ես դրանք կկրեմ այնքան ժամանակ, մինչև մեր տղաներին տուն կվերադարձնենք»:
https://www.facebook.com/zelenskiy95/posts/2289882924595404