Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Վեթինգ միևնույն է լինելու է․ ինչ ուղերձ է հղում Վենետիկի հանձնաժողովը

Հայաստանի քաղաքական-իրավական կյանքը կրկին փոթորկվել է: Փորձ էր արվում դատական համակարագի հեղափոխություն իրականացնել, ՍԴ-ի շուրջ էին զարգացումներ ծավալվում, և հիմա էլ Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունն է բուռն քննարկումների տեղիք տվել Հայաստանում, և այն հիմնականում տիրաժավորվում է նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից:

«Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում Հայաստանի իշխանություններն ընդունել են, որ բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար կլինի». թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այսպիսի բովանդակությամբ հայտարարություններին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց. «Վենետիկի հանձանաժողովի հետ հանդիպել ենք մենք՝ մի խումբ պատգամավորներ և կառավարության անդամներ, այդ թվում՝ արդարադատության նորանշանակ նախարարը, մենք նշել ենք, որ եթե վեթինգ եզրույթի հետ է կապված խնդիրը, ապա մեզ համար դա նշանակություն չունի, պայմանական կարող ենք անվանել վեթինգ, կարող ենք անվանել բարեվարքություն և այլն, դա էական չէ, մեզ պետք են դատաիրավական բարեփոխումներ՝ որոշակի չափանիշներով: Եվրոպական երկրներում վեթինգ եզրույթը այլ կերպ է ընկալվում՝ հաշվի առնելով Ալբանիայի օրինակը: Կարծում են, որ վեթինգը օգտակար չի լինի և առաջարկում են այն, ինչ մենք ենք ի սկզբանե ուզել՝ կարգապահական ընթացակարգերի չափանիշները հստակեցնել և կապ ստեղծել եկամուտների հայտարարագրման համակարգի հետ»: Պատգամավորը նաև ընդգծեց, որ վեթինգ միևնույն է լինելու է, անկախ նրանից՝ այս եզրույթը կօգտագործվի, թե ոչ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ նախկին իշխանության ներկայացուցիչները մանիպուլացնում են Վենետիկի հանձնաժողովի մոտեցումները. հեղափոխությունն այդ մարդկանց չի փոխվել: «Վենետիկի հանձնաժողովը զուտ խորհրդատվական մարմին է…Իրականում չպետք է ուռճացնել նրա դիրքորոշումը: Վենետիկի հանձնաժաղովի հայտարարությունը բռնում է իշխանության քաղաքական գծի հետ, միայն տերմինոլոգիան է տարբերվում»:

Վերլուծաբան Գոռ Հակոբյանի դիտարկմամբ՝ թեև Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է, բայց իրավունքի մեկնաբանման տեսանկյունից հեղինակավոր կառույց է, և նախկինում իշխանությունը և ընդդիմությունը նրանց կարծիքը օգտագործել են լեգիտիմություն ստանալու համար: «Այս պահին, եթե Վենետիկի հանձնաժողովի հարցը քննարկվում է, մենք ուզում ենք հետ գնալ հին դրվածքին, որ լեգիտիմությունը բխում է միջազգային հանրությունից, ո՛չ, լեգիտիմությունը բխում է ժողովրդից»,- նշեց Գ. Հակոբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում