Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

Կրթության ոլորտում համակարգային կոռուպցիան ջախջախված է․ Արայիկ Հարությունյան

 

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

– Պարո՛ն Հարությունյան, Ձեզ հաճախ ներկայացնում են որպես սուպերնախարար, արդեն մեկ ամիս է, ինչ ուժի մեջ են մտել կառավարության կառուցվածքային փոփոխությունները, որքանո՞վ է բարդացել համակարգելու, քաղաքականություն մշակելու ձեր աշխատանքը:

– Որևէ կառույց մյուսի մաս չի կազմել, մի քանի նախարարություն միավորվել են, որպեսզի մշակութային, կրթական բովանդակությունը մեկ տեղում ստեղծվի… Խնդիրներ կան, բայց ավելի շատ տեխնիկական են, ոչ բովանդակային: Պրոցեսը շարունակվում է, առաջիկա շաբաթներին ավարտին կհասնի, նոր փոփոխություններ կիրականացնենք:

– Հաճախ է խոսվում այն մասին, որ ունենք գիտական միտք, ունենք լուրջ ռեսուրս, սակայն այստեղ գիտության զարգացման համար ապագա չկա, լավ մասնագետները թողնում, գնում են, նախարարությունն ունի՞ պատվերներ իջեցնելու լիազորություն՝ ելնելով պետության կարիքներից:

– Ունի, և մենք աշխատում ենք գերատեսչությունների հետ, որպեսզի նաև ըստ նրանց առաջարկի ձևավորվի պատվեր գիտական կառույցներին: Հաճախ խոսում ենք պատվերները միջազգային փորձագետներին փոխանցելու մասին, մինչդեռ մենք մի շարք ոլորտներում ունենք լուրջ պոտենցիալ, լավ մասնագետներ, և նրանց պետք է անպայման ներգրավենք: Այս ուղղությամբ աշխատանք տանելով՝ նաև օրենսդրական մակարդակում ենք փորձում խնդիրը լուծել. բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը միավորվելու է գիտության մասին օրենքի նախագծի հետ, միասնական նախագիծը թույլ կտա հետազոտությունը բերել բուհեր, այլ կերպ չենք կարող ապահովել բարձրակարգ բարձրագույն կրթություն:

– Վրաստանում տեղի ունեցած կրթական բարեփոխումներից հետո պարբերաբար մեզ մոտ նույնպես խոսվում է բուհական ընդունելության քննություններն աստիճանաբար վերացնելու մասին:

– Կա ոչ միայն խոսակցություն, այլ նաև քննարկում, այսօր քննարկում է տեղի ունեցել մոդելների մասին: Այն համակարգը որն այսօր կա, թույլ չի տալիս խոսել որակի մասին: Մեր կազմակերպած ընդունելությունների արդյունքում դիմորդների գերակշիռ մեծամասնությունը ընդունվում է բուհեր, սա աննորմալ իրավիճակ է, սա բացառում է որակի ապահովումը, մենք պետք է գնանք բուհերի միավորման, տարբեր բուհերում նմանատիպ ծառայությունների կրճատումների, օրինակ՝ տնտեսագիտական մասնագիտությունների կրճատում պետք է լինի տարբեր բուհերում, նույնը վերաբերում է առողջապահական մասնագիտություններին: Կարող են լինել մի քանի կառույցներ, բայց պետական պատվերի ձևավորման այլ կարգ կլինի, որպեսզի կարողանանք նաև բարձր որակ ապահովել…

– Այսինքն՝ բոլորի կրթության իրավունքն ապահովելով՝ միաժամանակ նաև դիմորդների միջև նույնպես մրցակցություն է ապահովվելու:

– Դիմորդների միջև կա մրցակցություն, բայց ավելի բարձր շեմեր ենք սահմանելու, որովհետև նորմալ իրավիճակ չէ, որ գերակշիռ մեծամասնությունը բուհ է ընդունվում, դա բացառում է մրցակցությունը և արժեզրկում է մրցույթ անցկացնելու իմաստը:

– ԵՊՀ-ի շուրջ բավականին երկար ժամանակ իրադարձություններ էին ծավալվում, որոնք քննարկումների տեղիք էին տալիս, և մի օր էլ հայտնի դարձավ, որ բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը հեռանում է պաշտոնից: Շատերը սկսեցին խնդիրներ տեսնել՝ կապված բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի անձի հետ, և հիմա էլ շատ է խոսվում այն մասին, որ հիմնական բարեփոխումների օրակարգը կանգ է առել, կարծես թե Արամ Սիմոնյանի հեռանալով խնդիրը լուծվում է, այդպե՞ս է, թե՞ ոչ:

– Մեր հապաղումները պայմանավորված էին միայն Արամ Սիմոնյանի աթոռից կառչած լինելով, բայց հիմա նոր գործընթացներ են ընթանում բուհի ներսում, նոր ղեկավարություն է ձևավորվում, և այս պահին անհրաժեշտ է ապահովել բուհի բնականոն աշխատանքը՝ զուգահեռ իրականացնելով նաև բարեփոխումներն ու ռեֆորմները: Հոգաբարձուների խորհուրդը, ռեկտորի պաշտոնակատարն ակտիվ աշխատում են, մշտապես շփման մեջ ենք, ակնկալել, որ 2-3 ամսվա ընթացքում արդյունք կունենանք ճիշտ չէ: Վստահ եմ, որ արդյունքներ կունենանք ոչ միայն ԵՊՀ-ում, այլ նաև պետության կողմից հիմնադրված և ոչ պետական մյուս բուհերում: Պետությունը կտրուկ է գործելու այն բուհերի դեպքում, որտեղ չի ապահովվում որակ, մասնավորապես դա վերաբերում է մասնավոր բուհերին, կան այդպիսի «բուդկա համալսարաններ», որոնք զբաղված են դիպլոմներ բաժանելով: Ոչ մոտ անցյալում եղան սկանդալներ՝ կապված Հայաստանում տրված դիպլոմների հետ: Օրենքների և կարգավորումների խստացումից հետո նման բուհերը այլևս չեն կարող ստվերել մեր կրթական համակարգը: Խիստ ուշադրություն ենք դարձնելու հավատարմագրումներին, լիցենզիաների տրամադրմանը:

– Մեզանում միշտ իշխել է այն միտքը, և մենք հաստատապես հավատացած ենք եղել, որ կրթական գրեթե բոլոր կառույցները կոռումպացված հաստատություններ են, բայց կարծես թե կրթության ոլորտում սկանդալային բացահատումների ականատես չեղանք:

– Կան բազմաթիվ քրեական գործեր, եթե հաշվի առնենք, որ ՀՔԾ-ն ծանրաբեռնված է հազարավոր գործերով, կարծում եմ՝ առաջիկայում կլինեն բացահայտումներ, օրինակ՝ դպրոցների հետ կապված տասնյակ քրեական գործեր կան հիմա… Եթե սրանք իրար գումարենք, չարաշահումների և կոռուպցիայի ծավալները հսկայական կլինեն: Սա աղետ է, նման բան չպետք է թույլ տանք: Քաղաքական և համակարգային առումով կոռուպցիան ջախջախված է. քաղաքական համակարգն այնպիսին է, որը չի ենթադրում համակարգային կոռուպցիա, կարող են լինել տեղերում առանձին կոռուպցիոն դեպքեր, բայց պատժից չեն խուսափելու: Նախկինում գումարները գնում էին վարից վեր, իջնում էին, հիմա նման բան չկա:

– Նման բան չկա, որովհետև քաղաքական կա՞մք կա և կոռուպցիայի դեմ պայքարում այդ գործոնը հաստատո՞ւն է, ինչին վարչապետ Փաշինյանը պարբերաբար անդրադառնում է:

– Այո՛, առանցքայինը քաղաքական կամքն է, եթե քաղաքական կամք կա, դա գործի 90 տոկոսն է, եթե դու որոշակի արժեհամակարգի կրող ես, ունես կամք, սա թույլ է տալիս բացառել կազմակերպչական և իշխանական օղակներում կոռուպցիայի համակարգայնությունը: Նախատեսվում են նաև օրենսդրական փոփոխություններ: Փոխզսպող մեխանիզմեր կներդրվեն:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում