Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Քայլերթով Ջերմուկից Երևան՝ պահանջելով նախարարի հրաժարականը. ինչ են որոշել Ամուլսարի պահապանները

Հանգստյան օրերը Ամուլսարի հարակից տարածքներում խաղաղ չէին։ Գնդեվազից Ամուլսար տանող ճանապարհը մինչ օրս փակ է, իսկ շաբաթ օրը առավոտյան Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, մարզային ոստիկանության մի շարք այլ ներկայացուցիչներ «Լիդիան Արմենիա» ընկերության այլ ներկայացուցիչների հետ փորձել են մուտք գործել հանքավայրի տարածք փորձաքննությունների նպատակով, սակայն մեկ տարի շարունակ այդ տարածքում ճանապարհները փակած ակտիվիստները թույլ չեն տվել, և այդ դիմադրության ժամանակ էլ բաղում է եղել ոստիկանների հետ։

Ակտիվիստների խոսքերով՝ իրենք իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հանքավայրի տարածք մուտքը խոչընդոտել են, քանի որ նրանք եղել են «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ, բացի դրանից՝ փորձագետները իրենց հավատ չեն ներշնչել՝ կրկին նույն պատճառով։ Ակտիվիստների խոսքերով՝ այդ փորձագետները տարածք են ժամանել «Լիդիան Արմենիա»-ի ներկայացուցիչների հետ, նրանց մեքենաներով, ինչն արդեն իսկ անվստահություն է առաջացնում։ Նրանց խոսքերով, եթե իրավապահները լինեին առանց ընկերության ներկայացուցիչների, ապա, թերևս, որևէ բախում չէր առաջանա։ Միջադեպի պատճառով ակտիվիստներից մի քանիսը բերման էին ենթարկվել, որոնք այնուհետև ազատ էին արձակվել։

Ամուլսարի պահապանները պահանջում են նվազագույնը մեկ տարով հետաձգել հանքավայրի շահագործումը մինչև հանքավայրի հետ կապված ծրագրերի վերջնական դադարեցումը։ Միջադեպից հետո Ջերմուկ քաղաքում համայնքային ժողով էր գումարվել, որին մասնակցում էին խոշորացված համայնքի բնակիչները։ Ժողովի նպատակն էր՝ որոշելու Ամուլսարի հետ կապված հետագա անելիքները։ Տեղի ունեցած քննարկումների ժամանակ ի վերջո որոշում է կայացվել՝ կառավարությունից Ամուլսարի ծրագրի դադարեցման պահանջով մեծ ցույց-քայլերթ կազմակերպել Ջերմուկից մինչև Երևան՝ այդ ընթացքում կառավարությանը ժամանակ տրամադրելով որոշում կայացնել։ Բացի դրանից՝ որոշել են պահանջել նախարար Էրիկ Գրիգորյանի հրաժարականը, կազմակերպել ստորագրահավաք, ուժեղացնել հերթապահությունը Ամուլսարի պահպանության կետերում։ Մինչև կոնկրետ գործողություններ անելը սպասել միջազգային փորձաքննության ավարտին։ Բացի դրանից՝ որոշում է կայացվել գնահատական տալ ոստիկանների՝ հուլիսի 13-ի բիրտ գործողություններին, ավագանու միջոցով նորից դիմել կառավարություն, որպեսզի որոշում կայացնի։ Ինչպես նաև Ջերմուկից գնալ Երևան և Քննչական կոմիտեից պահանջել համայնքի ներկայացուցիչներին ներգրավել հարուցված քրեական գործում՝ որպես տուժողներ։ Համայնքային ժողովը որոշել է նաև թույլ տալ Քննչական կոմիտեի և դրա ներգրաված փորձագետների մուտքը Ամուլսար և հարցը քննարկել Քննչական կոմիտե այցելելուց հետո։

Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանն ասաց, որ ինքը չի մասնակցել այս համայնքային ժողովին, բայց միջադեպից հետո անձամբ է գնացել ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածների մոտ, որից հետո նրանք ազատ են արձակվել։ «Իմ կարծիքով՝ սխալ է եղել փորձագետների ու իրավապահների մուտքը հանքավայրի տարածք խոչընդոտելը։ Եթե անգամ պայքարում են «Լիդիան» ընկերության դեմ, և համարենք, որ արդարացված է ընկերության դեմ ճանապարհ փակելը, ապա պետության ներկայացուցիչների դեմ ճանապարհ փակելը, իհարկե, ճիշտ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մարզպետը։

Մեր դիտարկմանը, որ ակտիվիստների խոսքերով՝ փորձագետները, իրավապահները հանքավայրիր տարածք են եկել հենց «Լիդիան» ընկերության մեքենաներով, մարզպետն արձագանքեց, որ իր տեղեկություններով՝ իրավապահների ու փորձագետների մեքենաներով հնարավոր չի եղել սար բարձրանալ, դրա համար էլ նրանք հանքավայրի տարածք են բարձրացել ընկերության մեքենաներով, որոնք նախատեսված են հենց սար բարձրանալու համար։

Ինչ վերաբերում է իրավիճակի հանգուցալուծմանը, ապա մարզպետն ասաց, որ սպասում են փորձաքննությունների ավարտին, քանի որ առանց փորձաքննության եզրակացության սխալ կլինի եզրահանգման գալ։ «Եզրակացության համար հարկավոր է փորձաքննություններ իրականացնել, դրա համար էլ հարկավոր է, որ փորձագետները մուտք գործեն հանքավայրի տարածք, որ ուսումնասիրեն ու պարզեն՝ հանքավայրի շահագործումն ի վերջո վնաս է, թե վնաս չէ։ Իրավիճակի հանգուցալուծումը հենց այդտեղից էլ կսկսվի։ Եթե պայքարողները վստահ են, որ հանքավայրը վնաս է, ապա փորձագետների մուտքը հանքավայրի տարածք խոչընդոտելու որևէ պատճառ չպետք է ունենան։ Հենց այդ փորձագետներն են, որ պետք է ի վերջո ապացուցեն՝ հանքավայրը վնասակար է, թե ոչ»,- նկատեց մարզպետը՝ հավելելով, որ Քննչական կոմիտեի կողմից «Էլարդ» ընկերությանը պատվիրված փորձաքննության արդյունքներին ծանոթ չէ։

Կսպասի, կտեսնի արդյունքները, նոր կարծիք կհայտնի։

Հիշեցնենք, սակայն, որ փորձագետների ու իրավաբանների կարծիքով՝ կառավարությունը Ամուլսարի շահագործման հարցում որոշում կայացնելիս չի կարող հիմնվել փորձագիտական ընկերության արդյունքների, եզրակացության վրա, քանի որ այն նշանակված է եղել կոնկրետ քրեական գործի շրջանակներում և վերաբերելի է միայն այդ քրեական գործին։ «Ես չեմ հասկանում, թե ինչու են բոլոր պաշտոնյաները այսպես սրտատրոփ սպասում փորձաքննության արդյունքներին։ Փորձաքննությունը նշանակվել է քրեական գործի շրջանակներում։ Այդ քրեական գործը հարուցվել է այն պատճառով, որ մեկը դիմել է և ասում է, որ պաշտոնատար անձինք ժամանակին իմացել են վտանգավոր ռիսկերը և բնակիչներին դրա մասին չեն հայտնել։ Այդ պատճառով այդ գործը հարուցվել է և դրա շրջանակներում նշանակվել է այս միջազգային փորձաքննությունը, որը ապացուցողական նշանակություն ունի միայն ու միայն այս քրեական գործի շրջանակներում։ Այն հարցերը, որոնք առաջադրվել են փորձաքննություն կատարելիս, դրանք չեն կարող դիտարկվել այս քրեական գործի շրջանակներից դուրս։

Այն չի կարող ոչ կառավարության, ոչ էլ մեկ այլ գործի համար ապացուցողական նշանակություն ունենալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վերջերս ասել էր «Հայաստանի անտառներ» ՀԿ տնօրեն, իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը՝ հավելելով, որ անգամ զարմանում է, թե ինչ կարիք կար բյուջեից այդքան գումար հատկացնել նման միջազգային փորձաքննություն կատարելու համար։ Իսկ փորձաքննության համար, հիշեցնենք, ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով 396 հազար 900 ԱՄՆ դոլար գումար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում