Անգլիական բանկը 50 ֆունտանոց թղթադրամի համար գիտնականների կարճ ցանկից ընտրել է մաթեմատիկոս Ալան Թյուրինգին։
Բանկի ղեկավարը ընտրություն է կատարել 12 տարբերակից, որոնց թվում էր նաև ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը:
Բանկն արդեն հրապարակել է թղթադրամի նախնական տարբերակը: Նրա վրա պատկերված են 1951 թվականին արված Թյուրինգի լուսանկարը, ինչպես նաև 1936 թ. նրա կողմից մշակված բրիտանական առաջին համակարգչի՝ ACE-ի բանաձևը, Enigma-ի կոդը գաղտնազերծելու համար Bombe մեքենայի գծագրերը և գիտնականի ծննդյան ամսաթվի հեռագրային ժապավենը՝ երկակի կոդով: