Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան

Վենետիկի հանձնաժողովի փաստաթուղթը այն չէ, ինչ ներկայացնում են նախկին իշխանության ներկայացուցիչները

Սահմանափակ տարածմամբ հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, որը հույժ կարևոր նկատառումներ է պարունակում Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ: Թեման քննարկելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է «Իրավունքի Եվրոպա» ՀԿ նախագահներ, փաստաբաններ Տիգրան Եգորյանին և Լուսինե Հակոբյանին:

Եվրոպայից ժամանած պատվիրակության հետ քննարկումների արդյունքում ՀՀ իշխանությունները ընդունել են, որ գործող դատավորների համընդհանուր վեթինգը ո՛չ անհրաժեշտ է և ոչ էլ օգտակար: Այս առնչությամբ Տիգրան Եգորյանն ասաց. «Սա մի քննարկում է, որի շրջանակներում ՀՀ իշխանության ներկայացուցիչները ներկայացրել են այս կամ այն գործընթացը, արդարադատության ռեֆորմն իրականացնելու իրենց պատկերացումները»:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները որոշել են այդ՝ գրեթե անհնարին ծրագիրը այս փուլում փոխարինել այլ, այսպես ասած, վեկտորով, որը հարվածային եղանակով կլուծի այն ամենախնդրահարույց պրոբլեմը, որն արգելակում է ամբողջ դատական համակարգի արդյունավետ գործունեությունը. «Մասնավորապես, դա արտացոլված է առանց բոլոր դատավորների տոտալ և անմիջապես այս պահին մեկնարկող վեթինգի: Եվ, ըստ իշխանության ներկայացուցիչների, այս հարցի լուծումը պետք է և հնարավոր է իրականացնել այս պահին գործող Բարձրագույն դատական խորհրդի միջոցով»:

Լուսինե Հակոբյանի կարծիքով՝ Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը իր մեջ որևէ կարծիք չի արտացոլում. «Ընդամենը քննարկումների արձանագրություն է՝ հնչեցված Վենետիկի հանձնաժողովի տարբեր անդամների տարբեր մտքերի»:

Տիգրան Եգորյանն էլ հավելեց, որ այս պահին ՀՀ իշխանությունների կողմից դիմում չկա կարծիք ստանալու խնդրանքով: Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից էլ կարծիք չկա. «Ամբողջ խնդիրն այն է, որ այս ապատեղեկատվությունը և տեղեկատվական հոսքի խցանումը հենց այն մասին է, որ այս թուղթը ներկայացվել է որպես կարծիք: Այս թուղթը որևէ կարծիք չի ներկայացնում, սա ուղղակի Վենետիկի հանձնաժողովի նիստի արձանագրություն է»:

Փաստաբանը նկատեց՝ կարկառուն, հանրաճանաչ ՀՀԿ-ականները ու դրան մերձ շրջանակները և դրանով իրենց կյանքի ուղին հարթածները՝ տարբեր ոլորտների էքսպերտներն ու իմաստության ակունքները, այս տիպի իրավիճակներում իրենց համար ցանկալի խնդիրներն ու լուծումները կուսակցական խողովակներով ու մանիպուլյատիվ աշխատանքի արդյունքում, իշխանության ուժն օգտագործելով, բերում էին ու պարտադրում էին հանրությանը՝ իբրև դրսի համակարծությունն ու համախոհությունը վայելող տարբերակներ. «Այսօր այդ ուժը չունի իշխանություն, և դրա միակ ապավենը այսպես՝ համացանցերում տեղեկատվական խցանում առաջացնելն է»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում