«Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունն ինձ համար անակնկալ չէ: Երբ շրջանառության մեջ դրվեց վեթինգյան ամբողջ էպոպեան, ես բազմիցս նշել եմ, որ եթե գործընթացները գնան քաղաքական դաշտում, իսկ մենք տեսնում էինք տարբեր գործիչների համառ փորձեր պրոցեսը քաղաքականացնելու, ապա միջազգային կառույցների և մասնավորապես Վենետիկի եզրակացությունը լինելու է բավականին կոշտ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը:
Պատգամավորը նշեց, որ համար սպասելի էր այն, որ Վենետիկի հանձնաժողովը չի ողջունելու վարչապետի՝ դատարանները շրջափակելու կոչը: