Friday, 19 04 2024
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև

Ուր են նոր միջավայրերը. վարչապետի հակակոռուպցիոն դիլեման

Հակակոռուպցիոն պայքարի քաղաքական առավելագույն կամք կա, սակայն պայքարի ընթացքը համարժեք չէ այդ կամքին՝ նախորդ շաբաթ հակակոռուպցիոն խորհրդի առաջին նիստում հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ նկատելով, որ խնդիրը ինստիտուցիոնալ կարգավորումների բացակայությունն է: Իսկ ինչո՞ւ են բացակայում ինստիտուցիոնալ կարգավորումները: Սա թերևս ներկայիս ամենաառանցքային հարցն է, առավել ևս ուժի համար, որն ունի խորհրդարանի 70 տոկոս մեծամասնություն, այսինքն՝ ինստիտուցիոնալ լուծումների համար անհրաժեշտ առավել քան բավարար ձայներ: Բայց արդյոք այստեղ կա՞ խնդիր այն իմաստով, որ մեծամասնությունն ինքը դեռևս կայացած չէ որպես ինստիտուտ: Այստեղ իրապես գործ ունենք լուրջ խնդրի հետ:

«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության կազմը հարցեր է առաջացրել հենց առաջին իսկ օրից, և այդ հարցերը մինչ այժմ ոչ միայն չեն պակասել, այլև ավելացել են: Հարցն այն չէ, որ խմբակցությունը վատն է, կազմը՝ վատը: Ամենևին: Հարց այն է, որ այն չունի, այսպես ասած, ինստիտուցիոնալ, համակարգային արտացոլում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ավելի շուտ ձևաչափ է, քան համակարգ: Այդ իրողությունները անշուշտ միանգամայն օբյեկտիվ են՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում նախկին իշխող համակարգը ձևավորել էր մի այնպիսի միջավայր ու տրամաբանություն, որ իշխողի քրեաօլիգարխիայից բացի, քաղաքական առումով չէր ձևավորվում ու զարգանում որևէ այլ քաղաքական համակարգ: Իսկ քրեաօլիգարխիկ համակարգում էլ քաղաքական բաղադրիչը ձևավորվում էր զուտ իբրև անտուրաժ, դեկորացիա, փաթեթ, որը ոչ մի կապ չուներ իրերի և գործերի իրական դրության հետ: Դրա վկայությունն է նաև այն, որ Սերժ Սարգսյանի իշխանությունից հեռանալուց հետո չգտնվեց որևէ քաղաքական թև, որը կփորձեր որևէ կերպ քաղաքական բովանդակություն հաղորդել գոնե իշխանությունից հեռանալու պրոցեսին:

Այդպիսի իրավիճակում Հայաստանում երբևէ չէր կարող հայտնվել նոր համակարգ, ձևավորվել ինստիտուցիոնալ նոր իրողություն, եթե չլիներ իշխանության հեղափոխական փոփոխություն: Միաժամանակ, հեղափոխական փոփոխության պայմաններում էլ հնարավոր չէր, որպեսզի հեռացող համակարգին փոխարիներ «պատրաստի» կամ «արագ պատրաստվող» նորը, որովհետև Հայաստանում մինչ այդ անգամ քաղաքական «կիսաֆաբրիկատ» գոյություն չուներ:

Մյուս կողմից՝ իսկ որքա՞ն ժամանակ է պետք, որպեսզի նկատելի դառնա ինստիտուցիոնալ նոր համակարգի առնվազն ուրվագիծը: Այդ հարցը չունի մաթեմատիկական պատասխան, սակայն մյուս կողմից՝ հարցը աստիճանաբար ձեռք է բերում հրատապություն, ընդ որում՝ ոչ միայն իշխանական դաշտում, որովհետև առայժմ նկատելի է մի բան, որը պետք է որոշակի մտորելու առիթ լինի ոչ միայն իշխանությանը, այլև գործնականում բոլոր նրանց, ովքեր նոր իրավիճակի անաչառ ու անկեղծ շահառու են:

Առայժմ հետհեղափոխական ինստիտուցիոնալացման առավել աշխույժ գործընթաց է տեղի ունենում նախկին համակարգն ընդգրկող տիրույթում: Դա չի նշանակում, որ հեղափոխությունը ձեռքից գնում է, իսկ հին համակարգը՝ վերադառնում: Ամենևին, Հայաստանում տեղի ունեցածն ու ունեցողը շատ ավելի խորն է՝ այդպիսի պարզունակ չափումների համար: Բայց ինստիտուցիոնալ նոր միջավայրերի ձևավորումը շատ կարևոր է հանրային և պետական կյանքի երկարաժամկետ արդյունավետություն կառուցելու համար:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում