Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մարտի 22-ին այց կկատարի Ուկրաինա: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով Գերմանիայի ԱԳՆ-ին:
Արտգործնախարարը սկզբում կայցելի Կիև՝ առաջին ձեռքից ստանալու տեղեկություն ներկա իրադրության մասին, այնուհետև կուղևորվի Դոնեցկ, որտեղ ծրագրում է հանդիպել տեղի իշխանությունների ներկայացուցիչների հետ:
ԶԼՄ-ները նշում են, որ այցի նպատակն է երկրի քաղաքական և տնտեսական կայունացմանն աջակցություն հայտնելն ու միաժամանակ ցույց տալը, որ ուկրաինական նոր ղեկավարությունից սպասում են բոլոր ուկրաինացիների շահերից բխող քաղաքականության անցկացում:











































