Անցած տարի ավտովթարից մահացած ամերիկացի դերասան Փոլ Ուոքերի մայրը դատարանի միջոցով պահանջում է նրա աղջկա խնամակալությունը: Այս մասին հայտնում է Huffington Post-ը:
«Ֆորսաժի» աստղը մահացել է 2013-ի նոյեմբերին՝ Լոս Անջելեսին մոտ գտնվող Սանտա Կլարիտա քաղաքում: Նա 40 տարեկան էր: 2014 թվականի փետրվարին հայտնի էր դարձել, որ դերասանն իր ողջ ունեցվածքը կտակել է 15-ամյա դստերը՝ Միդոուին: Այդ ժամանակ տեղեկություն էր հայտնվել, որ համաձայն կտակի՝ աղջկա խնամակալը պետք է դառնա դերասանի մայրը՝ Շարիլ Էն Ուոքերը:
Huffington Post-ը հայտնում է, որ Ուոքերի մայրն արդեն հանձնել է համապատասխան փաստաթղթերը Լոս Անջելեսի Գերագույն դատարան: Շարիլ Էն Ուոքերը հայտարարում է, որ Միդոուի մայրը՝ Ռեբեկա Սոտերոսը, տառապում է ալկոհոլային կախվածությունից: Նա նաև հայտարարել է, որ դիպլոմավորված բուժքույր է և «սիրող ու պատասխանատու» մարդ:









































