Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ մեկնել է Նյու-Յորք, մասնակցելու ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող միջոցառմանը:
Նախարարը մտադիր է մասնակցել «ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի տարեկան նիստին»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
ԱՄՆ-ում միջոցառմանը մասնակցելուց հետո իրանցի նախարարը կմեկնի Վենեսուելա՝ հանդիպելու «Չմիավորման շարժման» անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ:
Վենեսուելայում Մոհամադ Ջավադ Զարիֆը բանակցություններ կանցկացնի «երկրի ղեկավարության ներկայացուցիչների հետ»:
Բացի այդ, Իրանի արտգործնախարարը շրջայց կկատարի Հարավային Ամերիկայի երկրներ, այդ թվում՝ Բոլիվիա և Նիկարագուա: