Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Այդ նույն երևույթների դեմ Նիկոլը մեզ հետ նախկինում պայքարել է, ի՞նչ եղավ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

-Պարոն Մակեյան, դուք բարձրաձայնել եք նախկին համակարգի կողմից ռևանշի դիմելու հնարավորության վտանգների մասին։ Հիմա, երբ տարբեր սոցիոլոգիական հարցումներում իշխանության վարկանիշը որոշակիորեն անկում է ապրում, արդյոք այդ վտանգներն էլ ավելի ահագնացո՞ղ են դառնում։

-Ես առիթ ունեցել եմ ասել, որ վիճակն իրոք բավականին պարզունակ չէ, որովհետև, մեծ հաշվով, եթե նայում ենք ուժերի բալանսին՝ ապա կա իշխանություն ու Քոչարյանի ակտիվությամբ գործող հինգերորդ շարասյուն։ Քաղաքական մյուս ուժերն ինչպես նախկինում չեն եղել, հեղափոխությունից հետո որևէ ձևով չեն կարողանում իրենց վերագտնել, առավել ևս՝ իշխանությունները այդ խնդիրը չեն ուզում լուծել։Վարկանիշի անկում, այո՛, օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարբեր պատճառներով կա, բայց դրան աջակցում է նաև իմ ասած հինգերորդ շարասյան մեքենան։ Դրա թվում է Քոչարյանի, Միքայել Մինասյանի մեդիադաշտը, ուստի, այդ հակաքարոզչությունն իր ազդեցությունը չի կարող չթողնել։

Բնականաբար, այն ուժերը, որոնք տասնամյակներ պայքարել են մարդակեր ռեժիմի դեմ՝ այսօր ասպարեզում չկան։ Եթե իշխանությունները չկարողանան միայնակ կանխել այդ զարգացումները, բնականաբար, հեղափոխության արժեքներին տեր կանգնելու համար այդ բոլոր ուժերը, որոնք մտահոգված են Հայաստանի ապագայով, պետք է միասին ելքեր գտնեն։ Մենք ԶԼՄ-ներով փորձում ենք բարձրաձայնել ու Փաշինյանին հասցնել, որ ինչ-ինչ հետևություններ պետք է արվեն։ Բայց իմ պատկերացմամբ՝ նրանց լսելու ընդունակությունը փոքրացել է, գնալով չեն լսում, իսկ դա շատ վտանգավոր հանգրվանի կարող է հասցնել։

-Նույնիսկ տեսակետներ կան, որ նրանք դավաճանում են հեղափոխության արժեքներին։ Ինչքանո՞վ է այս մտահոգությունը տեղին։

-Նիկոլը մեր կուսակցության հետ տասնամյակներ պայքարել է՝ «ո՛չ դոդացմանը», «ո՛չ ռոբացմանը», «ո՛չ սերժացմանը» կարգախոսներով։ Նա առաջին համարն էր, երկրորդը Միքայել Հայրապետյանը, երրորդը ես՝ «Իմպիչմենտի» շրջանակներում։ Բայց հիմա նախարար է նշանակվում է մարդ, որն այդ տնտեսական համակարգը հոշոտողների կարկառուն դեմքերից մեկի որդին է, որը նաև կասկածելի հիմքերով բանակից ազատվել է։ Այդ թիմի մեջ կան ջահելներ, որոնք ճոխության են ձգտում, մոռանում են, որ մենք պատերազմող երկիր ենք, աշխատավարձեր ու պարգևավճարներ են բարձրացնում։ Օրինակ՝ Գարեգին Բաղրամյանը սկզբում էներգետիկայի նախարար նշանակվեց, հետո՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։

Նա նախ՝ արված թալանի համար պատասխան տալու փոխարեն հանձնաժողովի նախագահ է նշանակվում, սա ինձ համար մտահոգիչ երևույթ է, որի պատասխանը ես չունեմ։ Իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը, եթե լսում ու ընկալում են՝ լավ կլինի հետևություններ անեն։ Նախկինում նա այդ երևույթների դեմ մեզ հետ միասին պայքարել է, ի՞նչ եղավ հիմա։ Գուցե իշխանությունն այնպիսի բան է, որ երբ ներքին խոհանոցին տիրապետում ես, դառնում ես ավելի հանդուրժող ու որոշ բաներ շրջանցո՞ւմ ես։

-Մի փոքր շատ չէ՞ հանդուրժողականությունը, թավիշը, դանդաղկոտությունը։

-Գողացածը պետք է հետ բերել, անմեղ մարդկանց վրա գործ սարքողները՝ Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը, Հայկ Հարությունյանը ինչո՞ւ պետք է ազատության մեջ լինեն։ Հունան Պողոսյանն ու Վալերի Օսիպյանը ինչո՞ւ պետք է պաշտոն ունենան, չափից ավելի շատ է թավիշը։ Բայց մենք հինգերորդ շարասյան նման ակտիվ չենք պայքարի, մենք մեր մտահոգությունները բարձրաձայնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ընկալի ու հետևություններ անի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում