ԱՄՆ-ը մարտի 16-ին Իրաքի պաշտպանության նախարարությանն է փոխանցել «օդ-մակերևույթ» դասի 100 AGM-114 Hellfire հրթիռներ, M4 ինքաձիգներ և մի քանի հազար միավոր այլ զինամթերք: Այս մասին հայտնում է Jane’s պորտալը՝ հղում անելով Բաղդադում ամերիկյան դեսպանատան աղբյուրին: Հունվարի կեսերից իրաքցի զինվորականներին են փոխանցվել մի քանի հազար գնդացիր, դիտուկահարի հրացաններ, M4 և M16 ինքնաձիգներ, 1 մլն փամփուշտ և նռնակներ:
Գործակալության աղբյուրի խոսքով՝ իրաքցի զինվորականներին տրամադրվող սպառազինությունը թույլ կտա նրանց արդյունավետորեն պայքարել «Իրաքի և Շամի իսլամական պետության» դեմ:
Ներկայումս ԱՄՆ-ը դեպի Իրաք սպառազինության և ռազմական տեխնիկայի խոշորագույն մատակարարն է. սպառազինության մատակարարման համաձայնագրերի ծավալը գերազանցում է 12 մլրդ դոլարը: Այդ գումարի մեջ են մտնում AH-64D Apache հարվածային ուղղաթիռները, M1 Abrams հիմնական մարտական տանկերը, M113 զրահապատ փոխադրիչները, Stryker զահապատ մեքենաները և տարբեր տեսակի հրթիռներ:










































