Հուլիսի 13-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:10-ի սահմաններում Կանաչուտ գյուղում՝ Ալիկ Սարգսյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում, բախվել են Սիսավան գյուղի բնակիչ, 23-ամյա Ասատուր Ղ.-ի վարած Opel մակնիշի 36 CL 383 համարանիշի և Կանաչուտ գյուղի բնակիչ, 16-ամյա Սուտո Թ.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի 34 DN 763 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ասատուր Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենաներն էլ հայտնվել են մայթին՝ հետիոտնի համար նախատեսված վայրում: