Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Կոնսպիրացիան հասցրեց վթարի

Պետք է խոստովանել, որ հետկազանյան եռուզեռը որոշակի անակընկալ էր, քանի որ ինչ ասես սպասվում էր Կազանում, բայց այն, որ Կազանից հետո կարող էր մաքոքային մի պրոցես սկսվել, երևի թե որևէ մեկը չէր կանխատեսում:

Ուրեմն, ինչ է տեղի ունեցել Կազանում, որ Ռուսաստանը, մյուս միջնորդներն այդպես ակտիվորեն գնում են ու գալիս, զանգում են միմյանց: Եթե Կազանում ինչ-որ լուրջ բան է տեղի ունեցել, ապա ներկայիս աժիոտաժը թերևս արդարացված չէ, քանի որ այդ դեպքում կողմերը պետք է որ հանդարտ աշխատեին հասարակություններին այդ լուրջ բանին նախապատրաստելու համար:

Մյուս կողմից, չի բացառվում նաև, որ ներկայիս աժիոտաժով են ինչ որ բաների փորձում նախապատրաստել: Այսինքն, միգուցե փորձ է արվում կիրառել շոկային թերապիա, որն իրականացվում է բնականաբար միջնորդ համանախագահների օգնությամբ: Բայց, մյուս կողմից համանախագահներն իրենք կարծես թե շոկի մեջ լինեն: Նրանց, և հատկապես Ռուսաստանի ակտիվությունը ստիպում է ենթադրել, որ Կազանում տեղի է ունեցել լուրջ բան, բայց այդ լուրջ բանը թերևս լուրջ ձախողումը կամ տապալումն է: Եվ համանախագահները ներկայումս փորձում են ինտենսիվ, արտակարգ, վթարային ռեժիմում աշխատել, որպեսզի աղետ թույլ չտան:

Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացը թերևս կարելի է հենց այդպես էլ բնորոշել` վթարային իրավիճակ: Ու այդ իրավիճակին հասցրին հենց իրենք համանախագահները, որ տարիներ շարունակ աշխատելով երկրների իշխանությունների հետ, նույնը չփորձեցին անել հասարակության հետ, ընդդիմադիր քաղաքական ուժերի և փորձագիտական շրջանակների հետ: Եվ այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը վթարային վիճակում է այն պարզ պատճառով, որ զուրկ է սոցիալական հենարանից:

Իշխանությունները, որոնց հետ աշխատում էին և աշխատում են համանախագահները, իրենց երկրներում սոցիալական հենարան չունեն` թե Հայաստանի, թե Ադրբեջանի իշխանությունները: Հետևաբար նրանց վրա կառուցված կարգավորման ցանկացած սխեման պետք է ի վերջո կռախի ենթարկվեր: Սա ամենևին չի նշանակում, որ օրինակ հասարակական, սոցիալական բազա ձևավորելիս, կարգավորումը կգնար հալած յուղի նման: Իհարկե ոչ: Բայց փոխարենը այսօր ձևավորված կլինեին ավելի հիմնարար պատկերացումներ թե խնդրի ներկայի, թե ապագայի վերաբերյալ, և ցանկացած լուծում, ենթադրեր դա ստատուս-քվոյի փոփոխություն, թե ոչ, հիմնված կլիներ առավել ամուր սոցիալական հենքի վրա, ինչը կնշանակեր գործընթացի կայունության երաշխավորվածություն:

Ներկայումս, հասարակություններին և փորձագիտական շրջանակներին դուրս թողնելով գործընթացից, միջնորդները փաստորեն ստեղծել են մի նախադրյալ, երբ իշխանությունները ղարաբաղյան հարցը շահարկում են իրենց հարմար ներքաղաքական սցենարներով, ինչը առաջացնում է այսպես ասած քաղաքական կոռուպցիայի ռիսկեր` հնարավոր գործընկերների ի հայտ գալու տեսքով, ու ռիսկի ենթարկում ամբողջ գործընթացն ու թեկուզ ոչ պաշտոնական, բայց արդեն մոտ երկու տասնամյակ ձգվող խաղաղությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում