Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Տաշիրում երեք երիտասարդներ հետևել են բանկոմատից գումար կանխիկացրած նորվեգացուն, տապալել գետնին ու թալանել

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Սարկիս Սարկիսյանի, Երվանդ Գրեյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

27-ամյա Սարկիս Սարկիսյանին ու Աշոտ Մինասյանին և 23-ամյա Երվանդ Գրեյանին մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ կողոպուտ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ Սարկիս Սարկիսյանն իր բարեկամ Աշոտի ու ընկեր Երվանդի հետ նկատել է, որ Նորվեգիայից Հայաստան եկած Նիլս Լ.-ն Տաշիր քաղաքի «Արդշինբանկի» բանկոմատից պարբերաբար գումար է կանխիկացնում:

Երեքով նախնական համաձայնության են եկել Նիլս Լ.-ին հետևելու, այլ անձանց կողմից չնկատվելու դեպքում նրանից կանխիկ գումար հափշտակելու շուրջ՝ չկոնկրետացնելով իրենց գործողությունները:

2018 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 18-ի սահմաններում երեքով ոտքով հետապնդել են Նիլս Լ.-ին՝ Տաշիր քաղաքից դեպի Գոգավան տանող ճանապարհով: Այդ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ժամը 19-ի սահմաններում Աշոտ Մինասյանը մոտեցել է նորվեգացուն, ցուցադրելով կրակայրիչը՝ ծխախոտ է խնդրել: Մոտեցել են նաև Սարկիսն ու Երվանդը:

Ապա, ըստ մեղադրանքի, Սարկիսը, Երվանդն ու Աշոտը, մեկը մյուսի գործողությունները լրացնելով՝ Նիլս Լ.-ի առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն են գործադրել՝ Երվանդը ձեռքով մեկ անգամ հարվածել է տուժողի որովայնին, Սարկիսը բռնել է նրա ուսապարկը ու նրան քաշել-գցել է գետնին, իսկ Աշոտը տուժողի փախուստը կանխելու, դիմադրությունը հաղթահարելու նպատակով ոտքի ծնկային մասով սեղմել է ընկած տուժողի մարմինը, ձեռքերով պահել է նրա ոտքերը:

Այդ ընթացքում Սարկիսը քաշել-խլել է նորվեգացու ուսապարկը:

Ըստ մեղադրանքի՝ տուժողի առողջությանը եռյակի՝ միմյանց լրացնող գործողություններով պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնաս՝ ճակատային շրջանի արյունազեղում:

Արդյունքում Սարկիսը, Երվանդն ու Աշոտը տուժողից բացահայտ հափշտակել են ուսապարկում եղած գումարը՝ 570 հազար դրամն ու ընդհանուրը՝ 118 հազար 680 դրամին համարժեք գումար՝ այլ արժույթներով՝ եվրո, լարի, կրոն:

Երեք ամբաստանյալներն առաջին ատյանի դատարանում իրենց լիովին մեղավոր են ճանաչել, զղջացել են կատարածի համար:

Դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալներից՝ Աշոտ Մինասյանի խնամքին են մինչև 14 տարեկան 3 անչափահաս երեխաները…

Դատարանը հաշվի է առել կատարված արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, այն, որ ոտնձգություն է կատարվել Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացու նկատմամբ, ինչը «բացասական ազդեցություն կարող է ունենալ երկրի միջազգային վարկանիշի ու երկրում զբոսաշրջության զարգացման վրա»:

Դատարանը Սարկիս Սարկիսյանին, Երվանդ Գրեյանին ու Աշոտ Մինասյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ կետերով:

Սարկիս Սարկիսյանն ու Երվանդ Գրեյանը վերջին հաշվով դատապարտվել են 2 տարի 11 ամիս 27 օր ազատազրկման: Պատժի սկիզբը կհաշվվի նրանց արգելանքի տակ առնելու պահից, եթե դատական այս ակտը մնա անփոփոխ և օրինական ուժի մեջ մտնի:

Աշոտ Մինասյանը դատապարտվել է տուգանքի՝ վերջին հաշվով՝ 700 հազար դրամի չափով:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել Սարկիս Սարկիսյանի ու Երվանդ Գրեյանի շահերի պաշտպանները՝ խնդրելով իրենց պաշտպանյալների նկատմամբ նույնպես որպես պատիժ նշանակել ազատազրկման հետ չկապված պատիժներ, մասնավորապես՝ տուգանք կամ՝ նրանց նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն ու սահմանել փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում