Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Եթե Արցախում նախագահի կոմպրոմիսային թեկնածու ի հայտ չգա, քաղաքացիական բախումների հավանականությունը կմեծանա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը Արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանն է։

-Պարոն Մելիքյան, Արցախի ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ և նշել, որ Սահմանադրական կարգը խաթարելուն ուղղված բոլոր ոտնձգությունները կարժանանան համարժեք իրավական գնահատականի։ Ձեր կարծիքով, ի՞նչ է սա նշանակում։

-Արցախի Հանրապետությունը չունի քաղաքացիության մասին լիարժեք օրենք: Չունի նաև  մարդկանց անձն ու քաղաքացիությունը հավաստող պետական նմուշի փաստաթուղթ: Այս վիճակն էլ հնարավորություն է ընձեռել ընտրելու և ընտրվելու իրավունքի հետ կապված տարատեսակ ժամկետային սահմանափակումները ընթացիկ քաղաքական աճպարարությունների առարկա դարձնել: Ասվում է, որ Ձեր կողմից հիշատակված ԱԱԾ հայտարարության թիրախը Սամվել Բաբայանն է և գործնականում հենց նա է, որ այժմ գործող կանոնների համաձայն կզրկվի առաջիկա ընտրություններին նախագահի թեկնածուի կարգավիճակով մասնակցելու հնարավորությունից, եթե իր կողմից նախաձեռնվող սահմանադրական փոփոխությունների գործընթացը հաջողությամբ չպսակվի: Այսինքն, կարելի է ենթադրել, որ գործող իշխանությունը համոզված է, որ Բաբայանի նախաձեռնությունը խորհրդարանի աջակցությունը չի ստանալու և որպեսզի կանխի հարցի հնարավոր ուժային լուծման փորձերը, նախազգուշացնում է, որ դրանք կոշտ հակազդեցության կարժանանան: Ես, սակայն, նախընտրում եմ հարցին ավելի լայն նայել՝ այս պահի դրությամբ Արցախում նախընտրական պայքարի մեջ է մտել անցյալը անցյալի հետ: Այդ պայքարը բացառապես արցախյան հասարակությանը պառակտելու լիցք է պարունակում: Հին հաշիվներն անհրաժեշտ է թողնել պետություն կառուցելու գործընթացի շրջանակներից դուրս: Կարծում եմ, որ Արցախին անհրաժեշտ է լինելու այնպիսի նախագահ, որը ներիշխանական հին միջանձնային կոնֆլիկտների պատանդը չէ, օլիգարխ չէ, ուժային միջոցների կիրառմամբ ներքաղաքական հարցեր լուծելու կասկած չի առաջացնում: Մի խոսքով, կարծում եմ, որ այդ ցանկալի թեկնածուն չպետք է ասոցացվի փողի ու զենքի հետ: Կարծում եմ, որ Արցախում այդպիսի փոխընդունելի թեկնածու գտնելը հնարավոր է, եթե այսօր իրար հետ մրցակցության մեջ մտած քաղաքական թիմերը լիարժեքորեն գիտակցեն սեփական պատասխանատվությունը մեր ազգային ընդհանուր ապագայի հանդեպ:

– Նախկինում երբևէ նման հայտարարություն չէր եղել։ Դուք ներքին վտանգ տեսնո՞ւմ եք առաջիկա նախագահական ընտրություններով պայմանավորված։

-Եթե նախագահի կոմպրոմիսային թեկնածու ի հայտ չգա, ապա ներքին դիմակայության աճի և, անգամ, քաղաքացիական բախումների հավանականությունը միանգամայն իրական կդառնա: Արցախում ներքաղաքական գործընթացների նմանօրինակ զարգացումը պետք է կանխվի:

Արցախում ներքաղաքական իրավիճակի սրումը ինչպես կազդի կարգավորման գործընթացի վրա։

-Ամեն բան կախված կլինի նրանից, թե այդ սրացումն ինչպիսի հանգուցալուծում կստանա: Եթե նախագահ Բակո Սահակյանը,Սամվել Բաբայանը, Արայիկ Հարությունյանը, Վիտալի Բալասանյանը և քաղաքական գործընթացներում ներգրավված այլ կարևոր դերակատարները կարողանան կենտրոնանալ Արցախի հաջորդ նախագահի փոխընդունելի թեկնածուի կամ թեկնածուների հարցի շուրջ համաձայնության գալու խնդրի վրա և հաջողությամբ լուծեն այն, ապա Արցախի Հանրապետությունն ընտրություններից հետո միջազգային հանրությանը, համանախագահներին ու Ադրբեջանին նորովի, ավելի ուժեղ դիրքերից ներկայանալու բացառիկ հնարավորություն կստանա, ինչպես նաև որակական միանգամայն նոր մակարդակի վրա կբարձրացվի Երևան-Ստեփանակերտ համագործակցությունը: Եթե ոչ, ապա բանակցային գործընթացի շրջանակներում կարող են նոր լրջագույն մարտահրավերներ և ռիսկեր ի հայտ գալ:

-ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Արցախից նույնպես կհրավիրվեն պաշտոնյաներ, որոնք այդ շրջանում պաշտոն են ունեցել, այդ թվում բարձրաստիճան զինվորականներ։

Ինչպե՞ս եք գնահատում այդ գործընթացը, և ձեր կարծիքով ովքե՞ր պետք է գան ու հանձնաժողովում ասելիք ունենան։

– 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված հետաքննությունը պետք է նպատակ ունենա վեր հանելու կատարվածի ճշմարիտ պատկերը և մասնագիտական գնահատական տալու Հայաստանի և Արցախի հանրապետությունների քաղաքական և ռազմական իշխանությունների գործողություններին այդ իրադարձությունների նախօրեին, ընթացքում և դրանց անմիջապես հաջորդած ժամանակահատվածում: Իսկ թե կոնկրետ ովքեր են հրավիրվելու Արցախից, դժվարանում եմ ասել, չգիտեմ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում