Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Քոչարյանը՝ Նաիրի Հունանյանի ստվերում

Թբիլիսիի կենտրոնում հունիսի 20-ի գիշերը տեղի ունեցած միջադեպից հետո առաջին անգամ հարցազրույց է տվել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան: Նա ասել է, թե ցուցարարների դեմ հատուկ միջոցներ կիրառելու հրամանը ինքն է արձակել: Նրա ասելով, որոշակի պահից հետո բողոքի ակցիան արդեն խաղաղ չէր, ցուցարարները գրոհում էին խորհրդարանի շենքը:

«Ոստիկանական ուժերին ես եմ հրամայել հատուկ միջոցներ օգտագործել, որոնք թույլատրված են գործող օրենսդրությամբ: Ռետինե գնդակները մահաբեր չեն, դրանք թույլատրված են օրենքով», – ասել է ներքին գործերի նախարարը:

Հունիսի 21-ից մինչև հիմա Վրաստանում բողոքի ակցիաներ են անցկացվում՝ ներքին գործերի նախարարի հրաժարականի պահանջով:

«Ինձ համար նշանակություն չունի, թե ինչպես ինձ կանվանարկեն՝ արնախում կամ սադիստ, կամ ինչպես կգնահատեն իմ գործողությունները: Ես զիջումների գնալու իրավունք չունեմ», – հայտարարել է Վրաստանի ՆԳ նախարարը:

Ես ենթադրում եմ, որ բարեկամ երկրում ցուցարարներն, ի վերջո, կհասնեն ոստիկանապետի հրաժարականին, սակայն դա նույնիսկ երկրորդական է:

Շատ ավելի կարևոր է քաղաքական պատասխանատվության հանգամանքը, երբ կոնկրետ պաշտոնյան խոստովանում է, որ ինքն է կայացրել ոչ ստանդարտ որոշումը՝ ստանձնելով դրա պատասխանը:

Այ, այս ինստիտուտն է, որ Հայաստանում չի գործում, առնվազն՝ 1998-ից հետո:

Լևոն Տեր-Պետրոսյանը 1998-ին սահմանեց իր քաղաքական պատասխանատվությունը ու հեռացավ՝ մնալով խաղաղության օրակարգի կրողը: Դրանից հետո Հայաստանում քաղաքական պատասխանատվության սկզբունքը չի գործել:

Ռոբերտ Քոչարյանը ցինիկաբար ստում է, երբ մի դեպքում թաքնվում է Նաիրի Հունանյանի, մյուս դեպքում՝ Միքայել Հարությունյանի թիկունքում ու հրաժարվում է խոստովանել իր պատասխանատվությունը Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործում:

Սա սովորական վախկոտություն է, որը ոչնչացնում է քաղաքական գործչին ու ստիպում է չհավատալ նրա խոսքերին:

Շատ ավելի անկեղծ կլիներ, որ Քոչարյանը խոստովաներ, որ ինքը Երևանում ոչ մեկ է եղել ու Հոկտեմբերի 27-ը միակ միջոցն էր՝ սահմանադրական կարգավիճակը վերականգնելու համար: Եթե սա լիներ Քոչարյանի բացատրությունը գուցե հասարակության մի փոքր հատվածը գնար նրա հետևից, որովհետև հանրության մի մասի համար Վազգենը «բոբո» էր դարձել քրեաօլիգարխիայի քարոզչամեքենայի ջանքերով:

Կամ «անվախ» Քոչարյանը վախենում է պատասխանատվություն ստանձնել Մարտի 1-ի համար՝ թաքնվելով Մոսկվայում պատսպարված Միքայել Հարությունյանի թիկունքում:

Պուտինի հետ «քիմիան» թունավորել է ոչ միայն Քոչարյանին, այլև ամբողջ երկիրը:

Վրաստանի ոստիկանապետը համարձակ քայլ է կատարել՝ անուղղակիորեն ստիպելով, որպեսզի Քոչարյանը դուրս գա իր «միակ ընտրող» Նաիրի Հունանյանի ու «փախստական» գեներալ Միքայել Հարությունյանի ստվերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում