Մեծ Բրիտանիայում պրոֆեսիոնալ գրողների ավելի քան երկու երրորդը (67%) 2018թ․ ստացել է ավելի քան 10 հազար ֆունտ ստեռլինգ եկամուտ: Չնայած նրան, որ բրիտանացիների միջին տարեկան եկամուտը, ըստ պաշտոնական վիճակագրության, մոտ 28 հազար ֆունտ է:
The Royal Literary Society-ը հետազոտություն է անցկացրել 2,2 հազար հեղինակների շրջանում՝ պարզելու, թե ինչպես են նրանք ապրում:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գրողների միայն 5% -ն է, որ եկամուտ ունի անմիջապես իր աշխատանքից և վաստակում է 30 հազար ֆունտ, 14%-ը այդ գումարը վաստակում է զուգահեռաբար այլ աշխատանք կատարելով։
Ավելի շատ վաստակող գրողների մեծ մասը ապրում է Լոնդոնում։