Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մոսկվայի ծրագրից պետք է հրաժարվենք. Արցախում 2020-ին չպետք է ընտրություններ լինեն

Արցախում 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունները շարունակում են մնալ թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում։ Օրերս առանձին թեկնածուով այդ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարեց Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ կոնկրետ չնշելով որևէ թեկնածուի անուն։ Ավելի վաղ մասնակցության պատրաստակամության մասին հայտարարել են «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ինչպես նաև Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որն Արցախում սահմանադրական փոփոխություններ կատարելու համար ստորագրահավաք էր նախաձեռնել։ Պաշտոնական Երևանն իր նախընտրությունների մասին չի խոսում, համենայնդեպս, անգամ մամուլում ոչ ուղղակի և ոչ էլ անուղղակի կերպով չի նշվում որևէ թեկնածուի անուն, որին վարչապետ Փաշինյանը կցանկանար տեսնել Արցախի նախագահի պաշտոնում։ Իր նախընտրությունների մասին կալանավորումից առաջ խոսեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ասելով, որ ունի նախընտրած թեկնածու, իսկ թե ով է նա՝ մեղադրյալի կարգավիճակում գտնվող պաշտոնաթող նախագահը չմանրամասնեց։

Տեսականորեն Քոչարյանի նախընտրած թեկնածուն կարող է լինել Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, որն անթաքույց պաշտպանել է Քոչարյանին՝ ՀՀ պաշտոնատար անձանց հասցեին ուղղված տարատեսակ մեղադրանքներով ու դրանով իսկ խորացրել հարցի շուրջ Երևանի և Ստեփանակերտի միջև առկա տարաձայնությունները։ Կարո՞ղ է այդ թեկնածուն լինել Արայիկ Հարությունյանը, թե՞ ոչ՝ բարդ է ասել, որովհետև վերջինս գոնե առերևույթ սատարում է վարչապետ Փաշինյանին, Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները՝ որքան էլ, որ համարվում է ընդհանուր համակարգի մաս։ Սամվել Բաբայանի հարցը մի փոքր այլ հարթություն է տեղափոխվում, որովհետև, օրինակ, եթե Բաբայանին հաջողվի իր նախաձեռնությունն ավարտին հասցնել ու իրականացնել սահմանադրական փոփոխություններ, ապա առաջադրվելու հնարավորություն կունենա նաև Ռոբերտ Քոչարյանը, ինչի մասին արդեն իսկ կան ակտիվ քննարկումներ Արցախի քաղաքական ու հասարակական շրջանակներում։ Ստացվում է, որ Բաբայանը կարող է լինել ոչ թե Քոչարյանի նախընտրած թեկնածուն, այլ պարզապես Հայաստանի երկրորդ նախագահը նման հեռանկարի դեպքում նրան ընձեռված հնարավորության համար պետք է շնորհակալ լինի։

Քաղաքագետ Արկադի Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ներկայացրեց 2020 թվականին Արցախում կայանալիք ընտրությունների հետ կապված իր մոտեցումները։

Պարոն Վարդանյան, նկատելի է, որ այս ընտրությունների հետ կապված հետաքրքրությունները շատ են թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և թե՛ անգամ դրսում։ Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, արդյոք նախկինների հավակնություններին ի պատասխան Երևանի չեզոքությունը տեղի՞ն է։

Մինչև 2020 թվականի ընտրությունները Հայաստանը պետք է ի լուր աշխարհի հայտարարի, որ Արցախը հանդիսանում է Հայաստանի անբաժան մարզ ու այնտեղ նշանակի մարզպետ։ Այդքան բան՝ էլ ոչ մի Քոչարյան, Բաբայան, Բալասանյան․․․ դրանք բոլորը միանգամից ընկնում են, ֆուտբոլային տերմինաբանությամբ ասած՝ «օֆսայդ»։ Ինչպես որ թելադրում է հեղափոխական տրամաբանությունը, պատմության դասերը, պետք էր ձեռնարկել առաջին անհրաժեշտության քայլեր։ Առաջինի մասին բազմիցս խոսել եմ՝ իրավաքաղաքական գնահատական տալն է հանցավոր իշխանությանը։ Երկրորդը՝ լուծել Արցախի հարցը վերջնականապես, կետ դնել այդ արհեստականորեն ստեղծված խնդրի վերջում։ Ես չեմ կասկածում, որ նախկին ԽՍՀՄ տարածքի բոլոր նմանատիպ կոնֆլիկտները՝ Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսիա՝ դրանք բոլորը հրահրված են Ռուսաստանի կողմից։ Եվ դա արվել է մի նպատակով, որպեսզի ձեռքը մշտապես պահեն զարկերակի վրա, ինչպես ոմանք՝ ի դեմս նույն Բաբայանի, մեզ համոզում են, որ ռուսական խաղաղապահ ուժեր մտցնեն այնտեղ։ Մենք հասկանում են՝ դա ոչ այլ ինչ է, քան ռուսական ագրեսիայի դրսևորում և ուրիշ ոչինչ։ Այնպես որ, որքան հնարավոր է շուտ, ի լուր աշխարհի, պետք է հայտարարվի, որ Արցախը և՛ պատմականորեն, և՛ բարոյապես միշտ եղել է, կա ու կլինի Հայաստանի անբաժան մասը։ Այնպես որ, այնտեղ հաջորդ տարի ոչ մի նախագահական ընտրություններ չպետք է անցկացվեն։ Դա Ռուսաստանի ծրագրի մեջ է մտնում՝ անցկացնել ընտրություններ, ընտրել հերթական հանցագործ, որը կլինի ռուսական հատուկ ծառայությունների հլու-հնազանդ ծառան։

-Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ռուսաստանը դա կփորձի անել հենց որևէ թեկնածուի միջոցով և այնտեղ հակահեղափոխության օջախ ստեղծել։

Այդ հանցագործներն ամեն ինչի ընդունակ են։ Ե՛վ Քոչարյանին կօգտագործեն, և՛ Սերժիկ Սարգսյանին, որն այս խառը վիճակում թողել գնացել է Բադեն Բադեն, իր խաղամոլության ծարավը հագեցնելու համար, և կօգտագործեն նաև դաշնակներին, դա Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից ստեղծված սադրիչ կազմակերպություն է, որը հլու-հնազանդ ծառայել է Ռուսաստանի շահերին։ Իհարկե, բոլոր մեթոդները կօգտագործվեն՝ այնպես անել, որ Հայաստանը չկարողանա այդ քայլին դիմել։ Մենք այդ հարցը, եթե հստակորեն լուծենք՝ հայտարարենք, որ Արցախը Հայաստանի անբաժան մասն է, մենք անմիջապես մի ամբողջ շղթա հարցեր ենք լուծում՝ և՛ պատմական, և՛ իրավական։ Այստեղից է բխում նաև 1921 թվականի այն խայտառակ պայմանագիրը, որ ռուսները կնքել են Աթաթուրքի հետ, որի շնորհիվ և՛ Արցախը, և՛ Նախիջևանը հայտնվել են մեր վաղեմի թշնամիների տիրապետության ներքո։ Ե՛վ պատմականորեն, և՛ իրավականորեն ամբողջ աշխարհին ապացուցենք, որ ճիշտը մեկն է, ու դրանով բոլոր խոսակցությունները կավարտվեն։ Ի՞նչ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ի՞նչ բան։ Ադրբեջանը արհեստականորեն ստեղծված մի միավոր է, որ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ է նշանակում՝ ո՛չ իր անվանումը, ո՛չ էությունը։ Մինչև 18 թվականը ո՞ւր էր այդ Ադրբեջանը, այդ հեքիաթներին պետք է վերջ տալ։ Պետք է աշխարհին հասկացնել, որ ղարաբաղյան հիմնահարցը ծնունդ է առել Ռուսաստանի կայսերամոլական ծրագրերից ու դրանց շարունակությունն է։

Ռուսաստանը, ԽՍՀՄ փլուզումից հետո իրեն հայտարարելով Խորհրդային միության իրավահաջորդ՝ ի վիճակի էր այդ նույն օրենքների շրջանակներում շատ հանգիստ այդ հարցը կարգավորել, հայերի կողմից ինչ պետք է արվել էր, օրինական որոշումներ էին կայացվել, հանրաքվե էր անցկացվել։ Ռուսաստանը կարող էր այդ հարցին վերջ դնել ու ոչ թե մինչև այսօր շարունակեր իր կայսերամոլական քաղաքականությունը։

-Ձեր նշած տարբերակը որոշակի ռիսկեր է պարունակում, պատերազմի հավանականությունն էլ մեծացնում։

-Պատերազմի հավանականությունը, այսպես թե այնպես, մնում է՝ անկախ նրանից, թե մենք ինչ դիրքորոշում կունենանք։ Այդ վտանգը միշտ մեր գլխից կախված է, այդ իրավիճակն էլ Ռուսաստանը միշտ վարպետորեն օգտագործում է։ Ի միջի այլոց, եթե մենք ի լուր աշխարհի հայտարարենք իմ նշածը՝ մենք դրանով վերջ կտանք այդ պատերազմի վտանգին, այլևս ոչ մի պատերազմ չի լինի։ Մինչև 1994 թվականը չոքեչոք խնդրել են դադարեցնել մեր առաջխաղացումը, իմացել են, որ կռվի դաշտում հայերի նման կռվող չկա։ Համենայնդեպս, ադրբեջանցիները մեզ հետ ոչ մի կերպ չեն կարողացել համեմատվել։ Իսկ այսօրվա ժամանակակից, քաղաքակիրթ աշխարհը երբևէ թույլ չի տա, որ թուրքերը, ադրբեջանցիները, առավել ևս ռուսները մատները խառնեն ու, այսպես կոչված, «մուտիլովկեք» անեն։ Այնպես որ, այստեղ միայն վճռականություն է պետք։

-Իսկ եթե չգնանք այդ քայլին, ո՞վ կարող է լինել հակահեղափոխականների և, մասնավորապես, Քոչարյանի թեկնածուն։

-Կարևոր չէ, թե ում վրա խաղադրույք կկատարեն՝ դա ռուլետկայի նման մի բան է։ Արդյունքում մենք կունենանք անվերջ խնդիրներ։ Եթե այդպես լինի՝ Ռուսաստանը շարունակելու է ճնշումներ բանեցնել ոչ միայն մեր՝ հայերի, այլև ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանի վրա։ Մենք տեսանք, թե ինչ պրովոկացիա արեցին ռուսները Վրաստանում օրեր առաջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում