Չինական համացանցային հսկա Alibaba-ի՝ առաջիկայում բաժնետոմսերի բորսա թողարկման շուրջ իրարանցումը գնալով թեժանում է: Շուկայի մասնակիցները սկսել են խաղադրույքներ կատարել բաժնետոմսերի հնարավոր արժեքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Vesti-ն:
Արդեն հիմա կարելի է ասել, որ դա չի լինի բորսայում հերթական ընկերության բաժնետոմսերի տեղաբաշխում (IPO): Դրա լիամասշտաբ նախապատրաստությունը պետք է սկսվի մարտի 25-ին:
Համաձայն Լոնդոնի ֆինանսական բուքմեյքերների գնահատականների՝ Alibaba-ի կապիտալացումը կարող է հասնել 250 մլրդ դոլարի:
Եթե այն իսկապես այդքան գնահատվի, ապա կներառվի խոշոր կապիտալացում ունեցող աշխարհի ընկերությունների տասնյակում:
Alibaba-ի IPO-ն կարող է մոտ 400 մլն դոլար բերել:
Twitter-ի կապիտալացումը բորսա դուրս գալու հաջորդ օրը կազմել է մոտ 25 մլրդ դոլար, իսկ Facebook-ինը եղել է 141 մլրդ դոլար:











































