Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Սիթի»-ն սկսել է ակտիվորեն հետաքրքրվել «Լիվերպուլ»-ի 27-ամյա հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններով:
«Քաղաքայիններ»-ի մարզական տնօրեն Չիկի Բեգրիստայնը հանդիպել է ֆուտբոլիստի ու նրա գործակալի հետ:
Իսպանիայում Սուարեսի՝ «Սիթի»-ի կազմը համալրելու հավանականությունը բարձր են գնահատում: Ակումբների ներկայացուցիչներն առայժմ հրաժարվում են մեկնաբանություններից:
Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը մասնակցել է 24 հանդիպման՝ խփելով 25 գոլ ու կատարելով 19 գոլային փոխանցում:









































