Wednesday, 24 04 2024
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել

Եվրոպայում 70 տոկոսով ավելացել են վեներական հիվանդությունների դեպքերը պահպանակներից հրաժարվելու պատճառով

Վերջին տարիներին Եվրոպայում ավելացել են վեներական հիվանդությունների դեպքերը։ Միևնույն ժամանակ, 2000 թ.-ից ի վեր առաջին անգամ որոշ երկրներում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները սկսել են ավելի հաճախ հանդիպել, քան ՄԻԱՎ նոր դեպքերը։

Ինչպես տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) հաշվետվությանը, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների գրանցված թիվը 2010 թ.-ից բարձրացել է 70 %-ով։ Փորձագետների գնահատմամբ՝ այդ աճը պայմանավորված է չպաշտպանված սեքսի տարածմամբ և ավելի ռիսկային սեռական վարքով գեյերի շրջանում։

ECDC փորձագետ Էնդրյու Ամատո-Գաուչին նշում է, որ սիֆիլիսի դեպքերի ավելացումը Եվրոպայում պայմանավորված է այնպիսի գործոններով, ինչպիսին են սեքսն առանց պահպանակների և սեքսուալ զուգընկերների բազմությունը ՄԻԱՎ-ի հանդեպ վախի նվազման ֆոնին։

Վտանգը մասնավորապես այն է, որ առանց բուժվելու սիֆիլիսը կարող է առաջ բերել լուրջ բարդություններ և դառնալ, օրինակ, մեռած երեխաների ծնվելու պատճառ։ Այսպես, 2016 թ.-ին ամբողջ աշխարհում սիֆիլիսը եղել է երեխային կորցնելու հիմնական պատճառներից մեկը։

2007-2017 թթ. 30 երկրներում գրանցվել է սիֆիլիսի ավելի քան 260 հազար դեպք։ Համաձայն ECDC հաշվետվության, դեպքերի գրեթե երկու երրորդը բաժին է ընկել ոչ ավանդական կողմնորոշում ունեցող տղամարդկանց։ Հետերոսեքսուալ տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը հավասար է եղել 23, իսկ կանանց շրջանում՝ 15 %-ի։

Սիֆիլիսի դեպքերի ավելի քան 80 %-ը գեյերի շրջանում բաժին է ընկել Ֆրանսիային, Գերմանիային, Իռլանդիային, Նիդեռլանդներին, Շվեդիային և Մեծ Բրիտանիային, իսկ մոտ 20 %-ը՝ Լատվիային, Լիտվային և Ռումինիային։

«Այս միտումը կոտրելու համար մարդիկ պետք է մշտապես օգտագործեն պահպանակներ նոր և պատահական զուգընկերների հետ»,- նշում է Էնդրյու Ամատո-Գաուչին։

Image result for Պահպանակներից հրաժարվելու պատճառով

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում