Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մուհամեդ Դաուդովը Ռամզան Կադիրովին նույն թերմոբաժակից է նվիրել, որն օգտագործել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը G20 գագաթնաժողովում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսական գերբի պատկերով կերամիկական թերմոբաժակի կրկնօրինակը Կադիրովին են հանձնել խորհրդարանի նիստի ավարտից հետո, որտեղ որոշվել է վերանվանել Կադիրովի հայրենի գյուղը:
Չեչնիայի ղեկավարը ընդունել է նվերը և ասել. «ես այն կհանձնեմ թանգարանին»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ չինական շուկաներում սկսել են զանգվածաբար գնել սպիտակ թերմոսները, որոնք նման են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի թերմոբաժակին: