Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Փաշինյանի վարկանիշը ցածր է թիմի պատճառով․ սոցիոլոգ

Միջազգային հանրապետական ինստիտուտը Հայաստանում Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համատեղ հանրային կարծիքի ուսումնասիրություն է անցկացրել: Սոցիոլոգիական հարցումներն անցկացվել են Երևանում և մարզերում 2019 թվականի մայիսի 6-31- ն ընկած ժամանակահատվածում ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչների շրջանում:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը նշեց, որ սոցիոլոգիական հարցումներն արվել են ԱՄՆ-ի «Գելափ» կազմակերպության լատվիական մասնաճյուղի՝ «Գելափ Բալթիկ Սըրվեյ»-ի և ՄՀԻ-ի հետ: «Հարցումներ անցկացվել են «դեմ առ դեմ» ձևաչափով՝ ընդգրկելով բոլոր մարզերը և Երևանը»: Մեր զրուցակցի հավաստմամբ՝ հարցումներն իրականացվել են հենց այս ժամանակահատվածում՝ հաշվի առնելով, որ հեղափոխությունը բոլորել է մեկ տարին:

«Սոցհարցումը ցույց տվեց, որ իշխանության նկատմամբ վստահություն կա»,- նշեց Գ. Պողոսյանը՝ հավելելով, որ իրեն նույնպես հետաքրքրում էր, թե արդյոք մեկ տարի անց հեղափոխությանը հաջորդած էյֆորիան մարել է, թե ոչ: Նրա խոսքով՝ ինչ-որ չափոփ մարել է, բայց հարցվածների 60 տոկոսը շարունակում է վստահել իշխանությանը և հավատալ, որ նորանոր փոփոխություններ կլինեն:

Եթե ընտրություններն անցկացվեին այս կիրակի, ո՞ւմ կընտրեին. Ըստ հարցումների՝ առաջին տեղում «Իմ քայլն» է՝ 59 տոկոս, երկրորդում՝ ԲՀԿ-ն՝ 12 տոկոս, երրորդում՝ ՀՀԿ-ն՝ 5 տոկոս: Միաժամանակ հարցվածներն ամենամեծ ձեռքբերում են համարում ՀՀԿ-ից ազատվելը, և հարցին, թե որ կուսակցությունների օգտին երբեք չեք քվեարկի, հարցվածների 56 տոկոսը նշել է ՀՀԿ-ին:

Իսկ հարցին՝ որոնք են կառավարության ձախողումները, հարցվածների 22 տոկոսը նշել է վատ կառավարումը:

Ըստ հարցման արդյունքների՝ վարչապետի աշխատակազմի վարկանիշը 72 տոկոս է, ՀՀ նախագահի աշխատակազմի վարկանիշը 85 տոկոսը: «Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի վարկանիշն ավելի ցածր է, քան նախագահինը, հիմնականում թիմն է պատճառը, և այն, որ կառավարությունից սպասելիքներն ավելի շատ են, քան նախագահից»,- նշեց Գ. Պողոսյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում