Դատավորների ընդհանուր ժողովը ԲԴԽ-ում դատավորներ է ընտրում, որոնք այնտեղ պետք է ներկայացնեն իրենց շահերը և այնպես չէ, որ իրենք ընտրում են ԲԴԽ անդամներ վեթինգ անցկացնելու համար։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ԲԴԽ երեք անդամների ընտրելու փաստին։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչու են դատավորներն ընտրել հենց այս երեք դատավորներին, ոչ թե այլ դատավորների։ Ենթադրվում է, որ իրենք առավել վստահում են այս դատավորներին և վստահ են, որ նրանք կսպասարկեն իրենց շահերը, քանի որ ԲԴԽ նախկին կազմից իրենք դժգոհում էին»,-ասաց նա։