Լոնդոնի բնակչուհի Լորեն Ֆրենչը արձակուրդ գնալիս խնդրել է իր հարևան Ջեկին խնամել իր ծաղիկը։ Մի քանի շաբաթ անց Ջեկը նրան զվարճալի լուսանկարներ է ուղարկել, որտեղ երևում է, թե ինչ մեծ պատասխանատվությամբ է նա մոտենում իր պարտականությանը։
Կատակասեր հարևանի մասին Լորենը պատմել է իր Twitter-ում, և միանգամից Ջեկը ձեռք է բերել երկրպագուների բանակ։ Նրանք խնդրել են Ջեկին նույն կերպ հոգ տանել նաև իրենց մասին։
Օգտատերերից մեկն էլ կատակով նկատել է, որ Ջեկը ամեն ինչ անում է բույսի համար, բացի ամենակարևորից․նա մոռացել է ջրել այն։ Լուսանկարներում բույսն այնքան էլ թարմ տեսք չունի։