Լուրեր
Ստուգողական աշխատանքներ են տարվում. Վանեցյանը` էներգետիկ համակարգի վթարի մասին
  • 20:25
  • 2019-07-12
  • Դիտումներ՝ *

10 օրվա ընթացքում Ազգային անվտանգության ծառայությունը կտա էներգետիկ համակարգի խոշոր խափանման նախնական եզրակացությունը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Եղել է էներգահամակարգի խոշոր խափանում  եւ պետք է իրականացնել ստուգողական աշխատանքներ, որպեսզի պարզել՝ դա եղել է միտումնավոր միջամտության արդյունքո՞ւմ, թե՞ եղել է տեխնիկական պատճառներով։ Այս բոլոր վարկածները կստուգվեն, կնշանակվեն համապատասխան փորձաքննություններ։ Նյութերի նախապատրաստման ժամկետը 10 օր է ր 10 օրվա ընթացքում կտրվի նախնական եզրակացություն»,–նշեց նա։

  • Դիտումներ՝ *