ԱՄՆ առափնյա պարեկային ծառայությունը Twitter-ում տեսանյութ է հրապարակել, որտեղ պարեկային ծառայության աշխատակիցները Խաղաղ օվկիանոսում բռնագրավում են թմրադիլերների նավը։
FOX News-ի տվյալներով՝ ներսում հայտնաբերվել է ավելի քան յոթ տոննա կոկաին և հինգ մաքսանենգներ: Սև շուկայում թմրամիջոցների նման ծավալի համար նրանք կկարողանային ձեռք բերել շուրջ 232 միլիոն դոլար:
Տեսահոլովակի հրապարակմանը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Կարո՞ղ եք հավատալ նման խիզախությանը»,- գրել է նա: