ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երիկամների հիվանդության վաղ ախտորոշման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման հետ կապված ելույթից հետո հերթական անգամ ամերիկացիների կատակների հերոսն է դարձել։
«Երիկամները հատուկ տեղ են զբաղեցնում սրտում․ դա անհավանական է»,- ասել է Թրամփը։ Դրան հետևել են ամերիկացիների ծաղրական մեկնաբանությունները։
«Ես այնքան ծիծաղեցի, որ երիկամներս դուրս թռան սրտիցս»,- գրել է օգտատերերից մեկը։
TRUMP: "You've worked so hard on the kidney. Very special — the kidney has a very special place in the heart. It's an incredible thing." pic.twitter.com/JLM3uCsO5u
— Aaron Rupar (@atrupar) July 10, 2019