Wednesday, 24 04 2024
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Արևմուտքը, դեմոկրատները չպետք է լքեն մեզ. Քոչարյանի կոնսենսուսը կապահովեն նրանք, ովքեր նախկինում իրեն բերել են իշխանության

Կալանավորումից առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսեց ընդդիմադիր դաշտում քաղաքական գործունեություն ծավալելու իր մտադրության և քաղաքական ուժերի համախմբման մասին։  Մեղադրյալի կարգավիճակ ունեցող պաշտոնաթող նախագահը մասնավորապես նշեց, որ դա տեղի կունենա  կոնսենսուս մինուս մեկ ձևաչափով։ Ենթադրելի է, որ մինուս մեկ ասելով վերջինս նկատի ուներ գործող իշխանություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմին, իսկ թե ովքեր կապահովեն կոնսենսուսը՝  դժվար է ասել։ Քոչարյանի աջակիցները առայժմ միայն երևում են հաջակցություն նրա կազմակերպված տարատեսակ բողոքի մինի ակցիաների ժամանակ։ Ընդ որում՝ ասելիքի տոտալ բացակայության պատճառով նրանք սովորաբար աչքի են ընկնում ագրեսիվ ու անվայել պահվածքով՝ թե՛ լրագրողների և թե՛ ոստիկանների հետ իրենց շփումներում։ Վերջին օրինակն էլ թերևս Փաշինյան-Տուսկ զբոսանքի ժամանակ նրանց վանկարկումներն ու գործողություններն էին։ Եվ  առհասարակ անհասկանալի  է, թե ինչ պահանջ ունեն ԵՄ-ից ու  մեր միջազգային գործընկերներից, երբ առավոտից  երեկո զբաղված են եվրոպական կառույցների քննադատությամբ։

Մասնագետների կարծիքով՝ կոնսենսուս ապահովելու համար Քոչարյանը պետք է աշխատանք տաներ մինչև իր կալանավորումը։ Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, օրինակ, նշում է, որ երկրորդ նախագահը ժամանակը սխալ օգտագործեց։ Ազատության մեջ գտնվելու ժամանակ նա ընդամենը մեկ կիսափակ հանդիպում անցկացրեց իր աջակիցների հետ, սակայն դա բավարար չէ քաղաքական դաշտում հզոր հայտ ներկայացնելու, կոնսոլիդացիա ապահովելու համար. «Բացառությամբ իր գրքի շնորհանդեսի միջոցառման և իր աջակիցների հետ տեղի ունեցած  մեկ հանդիպման՝ ես այլ բան չեմ տեսել։ Այդ ամենը իրար գումարելով՝ մենք քաղաքական գործունեություն չենք ստանում, սա քաղաքական գործընթաց չէ»։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ դա կարող է լինել այն ուժերի  կոնսենսուսը, որոնք իրեն բերեցին իշխանության. «Այդ ուժերը ցուցակով հայտնի են, նրանց մեջ իհարկե աստիճանաբար կձևավորվի այդ փորձառուների խումբը։  Նոր իշխանությունները որոշ ուժերի կհիասթափեցնեն, դա էլ կբերի նոր համաձայնության ու համերաշխության, ու կսկսվեն նոր իրադարձություններ՝ ճիշտ այնպես ինչպես 1996, 1997, 1998 թվականներին։ Մենք կարող ենք հետ տալ օրացույցը, համարենք հիմա 1996 թվականի ամառն է, հուլիս ամիսը՝ նրանք հիմա դրանով են ապրում։ Եվ այն ժամանակվա լիդերները գրեթե նույնությամբ հիմա իրենց կարծիքն ու նոստալգիան են հայտնում, ու Ռոբերտ Քոչարյանը, որպես այդ ուժերի լիդեր, հիշեցնում է հեղափոխականներին ու բարեփոխումների կողմնակիցներին, որ ինքն ու իր աջակիցները արդեն մեկ անգամ հաղթել են Հայաստանի Հանրապետությանն ու նորաթուխ ժողովրդավարությանը»,- ասաց նա։

Իսկ կհաղթեն հիմա, թե ոչ, ըստ Արշակյանի՝ կախված է մի շատ էական հանգամանքից. «Եթե ԳԿՉՊ-ի իդեալները Ռուսաստանում շարունակեն ուժեղանալ, ու Ռուսաստանն ակտիվորեն միջամտի,  իհարկե նրանք կուժեղանան։ Բայց դա կախված է նաև նրանից, թե արդյոք մեր դաշնակից Արևմուտքը, ժողովրդավարական աշխարհը մեզ կլքի՞ այնչափով, որչափով դա արեց 1996-1998 թվականներին։ Եթե հիմա էլ Տուսկն ու մյուս դեմոկրատները մեզ լքեն, ու լինի ագրեսիա բռնապետությունների կողմից՝ բնական է, Քոչարյանը կհաղթի ու  սպիտակ ձիով դուրս կգա քաղաքի կենտրոն՝ զբոսանքի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում