Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Վարչապետի լռությունը, որը համաձայնության նշան չէ

«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ խմբակցությունը դեռևս չունի Սահմանադրական դատարանի իրավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշում: Դա զարմանալի էլ չէ: Հստակ դիրքորոշում ունենալու համար խմբակցությունը պետք է տիրապետեր ծավալվող ամբողջ քաղաքական գործընթացին: Անկասկած է, որ խմբակցությունը դրան չի տիրապետում: Եվ, իհարկե, չի էլ կարող, քանի որ այն ամբողջական չէ որպես քաղաքական թիմ, մի շարք օբյեկտիվ պատճառներով: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի համար բոլոր առումներով նպատակահարմար չէ քաղաքական գործընթացներում խմբակցությունը ներգրավել անմիջականորեն: Դա այլ հարց է:

Մյուս կողմից, Սահմանադրական դատարանի հարցը շարունակում է մնալ առկախված և ինքնին հատկանշական է, որ դիրքորոշում չի ցուցաբերում նաև Նիկոլ Փաշինյանը: Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանին, որն առաջադրել է Վահե Գրիգորյանին որպես դատավորի թեկնածու և, փաստորեն, կամա թե ակամա, սկսել գործընթացը, ապա Սարգսյանը, անկասկած, իր գործը համարում է կատարած՝ նա չի առաջացրել քաղաքական ճգնաժամ, առաջադրել է Վահե Գրիգորյանին՝ անգամ նախկին իշխանությունից սուր թիրախավորման գնով, և առճակատման մեջ չի մտել վարչապետ Փաշինյանի հետ: Ինչ է արել վարչապետ Փաշինյանը: Նրա խորհրդական Վահե Գրիգորյանը դարձել է դատավոր և արել հայտարարություն, որն առաջացրել է այդ վիճակը: Նիկոլ Փաշինյանը լռում է: Այս լռությունը չի կարող լինել համաձայնության նշան, որովհետև բավականին անհարմար վիճակում է նաև Վահե Գրիգորյանը: Նա արել է բավական միարժեք հայտարարություն, որ ստանձնում է դատարանի նախագահի պաշտոնը, սակայն չի ստանձնել այն, մնացել է կես ճանապարհին և ավելին, լուծումների համար դիմում է պետական այլ գերատեսչությունների: Եթե դա այդպես էր, ապա էլ ինչո՞ւ հայտարարել, որ ստանձնում է դատարանի նախագահի պաշտոնը:

Բանն այն է, որ միարժեք այդ հայտարարությունը պետք է ենթադրեր նաև հետագա քայլեր, որոնք բխում էին այդ տրամաբանությունից: Բայց այդ քայլերը չկան, իսկ դա էլ առաջացնում է հարցեր, և Փաշինյանի լռությունն այդ պայմաններում ամենևին Վահե Գրիգորյանի օգտին չէ: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ վարչապետը դժգոհ է Գրիգորյանի քայլից, նրա մոտեցումները եղել են անակնկալ նաև իր համար, կամ էլ վարչապետին ներկայացվել է իրադարձությունների զարգացման մի տրամաբանություն, սակայն ստացվել է, որ այդ տրամաբանությունն այդքան էլ կուռ չէ: Այդ ընթացքում Սահմանադրական դատարանը քննարկելու է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը կամ, համենայնդեպս, պատրաստվում է քննարկել, ինչը միայն անձեռնմխելիության հարց չէ, այլ, մեծ հաշվով, ներքաղաքական զարգացումների մի ամբողջ կոնցեպտի:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում