Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Մեր պատիվը մեր ընդունած և կիրառած արժեքների մեջ է. Ժիրայր Լիպարիտյան

Վերջերս  հրապարակել եմ  «Խոջալու. մի տեսանկյուն» վերնագրով մի  հոդված` 1992-ին Խոջալուի դեպքերի մասին, որում ճանաչել եմ ադրբեջանցի խաղաղ բնակչության նկատմամբ մեր զինյալ ուժերի կողմից կատարված խժդժությունների առկայությունը: Սույն հոդվածի հրապարակումից  հետո հրապարակվել են  իմ մոտեցումը քննադատող մի քանի կարծիքներ: Չէի ցանկանա անդրադառնալ այդ ելույթների ոճին ու փաստարկումների մակարդակին, սակայն անհրաժեշտ եմ համարում արձագանքել դրանցում հնչած քննադատություններին` ի շահ մեր քաղաքական մշակույթի զարգացման: Եվ այսպես`իմ մոտեցման նկատմամբ առարկությունները կարելի է ամփոփել հետևյալ կետերի մեջ.

ա) սխալ էր իմ այդ հոդվածը հրատարակել Թուրքիայում,

բ)  այդ հոդվածի հիմքում կա մի հակասություն. ինչպես ճանաչել ու դատապարտել մի իրողություն, որը տակավին ուսումնասիրության անհրաժեշտություն ունի,

գ) մեր կողմից որևէ վատ բան չի կատարվել,

դ) եթե նույնիսկ մի բան պատահել է, դա կարելի է բացատրել, անգամ` արդարացնել,

ե) անկախ այդ ամենից որևէ հայ չպետք է որևէ կարծիք հայտնի, որը կհամընկնի ադրբեջանցիների կարծիքի հետ կամ կարող է օգտագործվել նրանց կողմից:

Փորձեմ անդրադառնալ այս նկատողություններին: Հոդվածը գրել եմ Ստամբուլում հրատարակվող «Ակօս» թերթի խնդրանքով (21 փետրվար, 2014): Հարկ եմ համարում ընդգծել, որ ցանկացած չափանիշով «Ակօսը» արդի հայ մամուլի լավագույն թերթերից մեկն է: Օրինակ, ի տարբերություն շատ պարբերականների կամ կայքերի, այնտեղ չեք գտնի անձերի նկատմամբ վիրավորանքներ կամ հայհոյանքներ: «Ակօս» թերթում հրապարակվելուց հետո հոդվածն անմիջապես ներկայացվել է տարբեր թերթերի ու կայքերի, և հրատարակվել տարբեր լեզուներով` տարբեր երկրներում:

Ես կարծում եմ, որ Խոջալուի դեպքերի մեջ այն, ինչ հստակ չէ, կապված է կատարվածի ծավալի ու մանրամասների հետ: Եթե որևէ մեկը կասկածում է, թե արդյոք հայկական կողմից խժդժություններ եղել են Խոջալուում, կարող է կարդալ Թոմաս դը Վաալի «Black Garden» գրքում մեջբերված Սերժ Սարգսյանի խոսքերը կամ Մոնթեի եղբոր` Մարգար Մելքոնյանի  «My Brother’s Road»  գրքում հիշատակված Մոնթեի վկայությունը: Հայկական ուժերի կողմից բացառիկ մարդկային վերաբերմունքի բազմաթիվ դեպքերը չեն կարող ծառայել հակառակ վերաբերմունք ցուցաբերող դեպքերը ծածկելուն: Ինչպես հոդվածում շեշտել եմ` այս արժեքներին հնարավոր չէ մոտենալ որպես  առևտրի առարկայի:

Եթե մենք չպետք է գրենք կամ նույնիսկ մտածենք այն, ինչ Ադրբեջանը կարող է գործածել մեր դեմ, մենք կընկնենք մի խորապես անազատ ու արտառոց վիճակի մեջ, որը կարգելի մեզ ունենալ մեր անկախ մտածողությունն ու բարձր արժեքային համակարգը: Հենց այդ նույն մտածելակերպն էր Ադրբեջանում, որն արգելք դարձավ ճանաչելու իրենց կողմից հայ խաղաղ քաղաքացիների նկատմամբ իրագործած, հստակորեն շատ ավելի մեծ չափերի և ավելի լայն մասշտաբի, անմարդկային գործողությունները` սկսած Սումգայիթից, վերջացրած` հայ սպային կացնահարած ադրբեջանցի սպայի դեպքով:

Բոլոր խժդժությունների պարագայում էլ կարելի է գտնել բացատրություններ, նույնիսկ արդարացումներ, սակայն դրանք չեն փոխի գործողության էությունը: Մի քանի տասնամյակ շարունակ մենք դիմում ենք միջազգային հանրությանը, որպեսզի տարբեր երկրներ ու ժողովուրդներ ճանաչեն մեր ժողովրդի դեմ գործած անմարդկային ոճիրը՝ ցեղասպանությունը: Մեր դիմումների հիմքում եղել են մեր կորուստների գնահատականը ըստ համամարդկային արժեքների և այդ արժեքների պաշտպանությունը: Այդ ինչպե՞ս է, որ այդ համամարդկայինից դուրս ենք շպրտում ադրբեջանցի մեծ մայրիկին ու նրա թոռանը: Դա կեղծավորության շատ լուրջ օրինակ է, որը հնարավոր չէ թաքցնել այդ նույն միջազգային հանրությունից: Նույնիսկ եթե դրա մասին նրանք չեն խոսում, այնուամենայնիվ, դա է այն մոտեցումը, որն արժեզրկում է ցեղասպանության վերաբերյալ մեր պնդումներն ու առաջադրած արժեքները:  Ինչու՞ պետք է այս` հսկայական զանգվածային տեղահանություններով ու ջարդերով հեղեղված աշխարհում օտարը մտահոգվի և հուզվի մեկ դար առաջ մեր տատիկների չարչարանքներով, եթե մենք չենք ճանաչում ուրիշների տատիկների ցավը` այն պատճառով, որ նրանք ադրբեջանցի են: Նման կացության մեջ գտնվող ոչ մի մարդու ցավը չի նվազում կամ փոխվում այն պատճառով, որ մեկի պարագայում խոսում ենք տեղահանության, մյուսի պարագայում՝ ցեղասպանության մասին:

Պատմությունն ու արժեքային համակարգը սկսվում են և պետք է որ ավարտվեն անհատի կյանքով, արժանապատվությամբ և իրավունքներով: Այլապես մնացած ամեն ինչը դառնում է իմաստը կորցրած և նույնիսկ վտանգավոր կարգախոս: Որևէ անհատ, եթե ուշադիր և առանց նախապաշարումի կարդա իմ հոդվածը, պիտի համոզվի, որ այնտեղ միակ հավասարեցումը վերաբերում է  անհատական մակարդակի վրա նման դեպքերի և դժբախտությունների ազդեցությանը, և ոչ մի կերպ հնարավոր չէ այնտեղ տեսնել Խոջալուի և ցեղասպանության հավասարեցում: Նման մեկնաբանությունը, թերևս, ունի այլ բացատրություն. ընթերցողը փորձում է խուսափել այդ հոդվածում ներկայացված տխուր իրականության պատճառած անհանգստությունից: Ընդդիմախոս-հոդվածագրերի մնացած հարցերի պատասխաններն ուշադիր ընթերցողը կարող է գտնել իմ հոդվածի մեջ անգամ: Հավելեմ, որ ընդդիմախոսների նկատողությունների սնանկությունն ինձ ավելի համոզեց իմ դիրքորոշման արդարության մեջ: «Հայհոյանքը փաստի սով է»,- ասել է Հակոբ Պարոնյանը: Կասկածի տակ դնել հայ լինելը, արժեքներն ու ազնվությունը այն հեղինակի, ում հետ  համաձայն չենք, հայհոյանքի ամենացածր մակարդակն է: Մեր պատիվը և երկար ժամանակի ընթացքում կուտակած մեր քաղաքական կապիտալը մեր ընդունած և կիրառած արժեքների մեջ են, և ոչ` հայտարարությունների, էժանագին հայրենասիրություն և ազգասիրություն քարոզող կարգախոսերի մեջ:

Իմ հոդվածով ես արտահայտել եմ մի հայ անհատի կարծիքը: Ես ունեմ այդ իրավունքը և ոչ ոք իրավունք չունի ինձանից վերցնելու այն: Տասնամյակներ ի վեր և մինչև այսօր ես լսել ու կարդացել եմ կարծիքներ, վերլուծություններ, քաղաքական հավատամքներ, «ազգային գաղափարախոսություններ», որոնք ներկայացվել են ողջ հայության անունից, բայց որոնք չեն համապատասխանել իմ արժեքներին ու հասկացողություններին: Դրանց մեջ եղել են նաև այնպիսի դրույթներ, որոնցից ամաչել եմ, սակայն երբեք չեմ մտածել նման դրույթների հեղինակներին հռչակել հայությունից դուրս, որքան էլ դրանք արտառոց, ամոթալի և անընդունելի լինեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում