ԱՄՆ-ն ներկայացնող թենիսիստ Սերենա Ուիլյամսըը դուրս եկավ Ուիմբլդոնի եզրափակիչ:
Կանանց մենախաղի կիսաեզրափակչում Ուիլյամսը մրցեց Չեխիան ներկայացնող Բարբորա Ստրիցովայի հետ: 1 ժամ 11 րոպե ձգված մրցախաղում «Մեծ սաղավարտ»-ի բազմակի չեմպիոնը հաղթեց երկու սեթերում 6:1, 6:2 հաշվով: Եզրափակչում Ուիլյամսը կմրցի Ռումինիայից Սիմոնա Հալեպի հետ: